Ժնևում ավարտին է մոտենում միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը
Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը Ժնևում մոտենում է ավարտին, բայց լույս թունելի վերջում դեռ չի երևում։ Այսօր՝ հանդիպումների նախավերջին օրը, բանակցություններին կմասնակցեն սիրիական կառավարության պատվիրակությունը և ընդդիմությունը։ Հինգշաբթի, առաջին անգամ «Ժնև-2»-ի մեկնարկից ի վեր, բանակցային կողմերը ոչ միայն չեն նստել բանակցային սեղանի շուրջ, այլև չեն անցկացրել առանձին խորհրդակցություններ ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի հետ։ Հիշեցնենք, որ սիրիական կառավարության համար առաջնային հարցերն են բռնության դադարեցումը և պայքարն ահաբեկչության հետ, իսկ ընդդիմության՝ անցումային կառավարող մարմնի ստեղծումը, որտեղ չի լինի Բաշար Ասադը և որևէ մեկը նրա մտերիմներից։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։