Աշոտ Սուքիասյանի որդին միայնակ բնակվում է աճուրդի հանված առանձնատանը
«Օֆշորային սկանդալի «գլխավոր հերոս» Աշոտ Սուքիասյանի որդին՝ Էդգար Սուքիասյանը, որն այս օրերին միայնակ բնակվում է «Պրոմեթեյբանկ»-ի կողմից աճուրդի հանված Բարբյուսի 11 հասցեում, առանձնատնից գրեթե դուրս չի գալիս։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Էդգարին ապրելու համար անհրաժեշտ սննդով և այլ իրերով ապահովում են նրա մի քանի մտերիմ ընկերները և հարևանությամբ ապրող կանանցից մեկը՝ տիկին Սեդան։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 37-ամյա Էդգարն ամիսներ առաջ ընկել և վնասել է ողնաշարը: Իսկ թե որտեղ են Աշոտ Սուքիասյանի կինը՝ Շուշանիկ Դավթյանը, և նրա դուստրը՝ Սվետլանա Սուքիասյանը, հարևանները չգիտեն։ Նրանք մեզ հետ զրույցում ասացին, որ նշված առանձնատանն ապրում է միայն Էդգարը, և տանից դուրս չի գալիս»,–գրում է թերթը։
Աշոտ Սուքիասյանի որդին միայնակ բնակվում է աճուրդի հանված առանձնատանը
«Օֆշորային սկանդալի «գլխավոր հերոս» Աշոտ Սուքիասյանի որդին՝ Էդգար Սուքիասյանը, որն այս օրերին միայնակ բնակվում է «Պրոմեթեյբանկ»-ի կողմից աճուրդի հանված Բարբյուսի 11 հասցեում, առանձնատնից գրեթե դուրս չի գալիս։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Էդգարին ապրելու համար անհրաժեշտ սննդով և այլ իրերով ապահովում են նրա մի քանի մտերիմ ընկերները և հարևանությամբ ապրող կանանցից մեկը՝ տիկին Սեդան։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 37-ամյա Էդգարն ամիսներ առաջ ընկել և վնասել է ողնաշարը: Իսկ թե որտեղ են Աշոտ Սուքիասյանի կինը՝ Շուշանիկ Դավթյանը, և նրա դուստրը՝ Սվետլանա Սուքիասյանը, հարևանները չգիտեն։ Նրանք մեզ հետ զրույցում ասացին, որ նշված առանձնատանն ապրում է միայն Էդգարը, և տանից դուրս չի գալիս»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։