Լրահոս

14.02.2014 19:54


Ղազախստանի ղեկավարը սպառնացել է կառավարության հրաժարականով

Ղազախստանի ղեկավարը սպառնացել է կառավարության հրաժարականով

«РИА Новости»–ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սպառնացել է կառավարության հրաժարականով, եթե այն չանցնի խոսքից գործի՝ երկիր արտասահմանյան ներդրողների գրավմամբ։

«Հերիք է խոսել։ Եթե մենք ուզում ենք, ինչպես մենք ենք ասում, ստեղծել պայմաններ, դրախտ ներդրողների համար, ապա եկեք այն ստեղծենք»,–ասել է Նազարբաևը՝ դիմելով արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Ասեթ Իսեկեշևին։ Նազարբաևը նշել է, որ երկրում առկա է ինը տնտեսական գոտի, որտեղ կարելի է ստեղծել ամեն ինչ ներդրողների համար.

«Եկեք նպատակադրված աշխատենք. միայն խոսում ենք»,–զայրացել է նախագահը։ Նա նշել է, որ ներդրողներ գրավելն արդյունաբերական, արտադրողական և փոքր ու միջին ձեռնարկատիրություններ պետք է օրակարգի առաջնային խնդիրը լինի։

«Մենք պետք է ներդրողների հետ լեզու գտնենք... Եթե դուք դա չանեք, դա կանի կառավարության մեկ այլ կազմ։ Ես ձեզ զգուշացնում եմ», – եզրափակել է Նազարբաևը։

Այս խորագրի վերջին նյութերը