Լրահոս

14.02.2014 13:17


ՀՀԿ պատգամավոր. «Ոչինչ չեմ ցանկանում ասել»

ՀՀԿ պատգամավոր. «Ոչինչ չեմ ցանկանում ասել»

Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը, փորձելով արդարացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը, ասել է, թե իշխանությունները բացասական բոնուսներ են վաստակում, սակայն տարիներ հետո մարդկանց համար լավ կլինի:

Իսկ ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե ըստ ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ իշխանությունը կա՛մ հարկերը պետք է բարձրացներ, կա՛մ կենսաթոշակային նոր համակարգը ներդներ, Սամվել Նիկոյանը տարակուսել է. «Չգիտեմ՝ նման բան ասել է Հակոբ Հակոբյանը, թե ոչ, բայց կուտակային կենսաթոշակային համակարգը բացարձակ կապ չունի հարկեր հավաքելու հետ»:

Միաժամանակ, Նիկոյանը հրաժարվել է անդրադառնալ պարտադիր կենսաթոշակային նոր համակարգի դեմ ուղղված բողոքի տարածվող ալիքին։

«Ոչինչ չեմ ցանկանում ասել։ Դա քաղաքացիների իրավունքն է»,–ասել է ՀՀԿ պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը