Լրահոս

14.02.2014 20:30


Մոտ 200 մարդ է տուժել Ճապոնիայում առատ ձյան պատճառով

Մոտ 200 մարդ է տուժել Ճապոնիայում առատ ձյան պատճառով

Գրեթե 200 մարդ է տուժել, մեկն էլ՝ մահացել առատ ձյան հետևանքով, որը սկսվել է այսօր առավոտյան Ճապոնիայի մի շարք տարածքներում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ NHK հեռուստաալիքին հղումով։ Տուժածների ամենամեծ թիվը գրանցվել է Խոնսյու կղզու Օսակա վարչական շրջանում։ Այստեղ վնասվածքներ է ստացել 109 մարդ։ Այթիում տուժածների թիվը կազմել է 29 մարդ, Նարայում՝ 28 մարդ, Կիոտոյում՝ 24։ Վերջին տվյալներով՝ տեղեկատվություն «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ–ի աշխատանքի խաթարման մասին չի ստացվել։ Առատ ձյունը բերել է շուրջ 180 ներքին թռիչքների հետաձգման և որոշակի ուշացումների գնացքների աշխատանքում։

Այս խորագրի վերջին նյութերը