Լրահոս

14.02.2014 13:42


Լևոն Զուրաբյան. «Կամաց–կամաց ՀՀԿ–ի մեծամասնությունից շատերը կպոկվեն»

Լևոն Զուրաբյան. «Կամաց–կամաց ՀՀԿ–ի մեծամասնությունից շատերը կպոկվեն»

Հարցազրույց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ

–Նախորդ քառօրյայում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կոչ արեց դեմ քվեարկել գազային համաձայնագրի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունների առաջարկին։ Բայց եղան պատգամավորներ, ովքեր ձեռնպահ քվեարկեցին կամ էլ չմասնակցեցին քվեարկությանը։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

Կատարվածը շատ նորմալ է։ Ընդհանրապես, միշտ զարմացել եմ, որ ՀՀԿ–ի մեծամասնության մեջ չեն գտնվում մարդիկ, ովքեր ուղղակի կսարսափեն ուրիշների հանցագործությունների համար պատասխանատվությունն իրենց վրա վերցնելուց։

–Կարծում եք, որ նման կերպ քվեարկությունն այդ պատասխանատվությունից խուսափելու ցանկությո՞ւն է։

–Միայն կարելի է ողջունել, որ զուտ այդ պատասխանատվությունից իրենց հեռու պահելու համար դեմ չեն քվեարկում ընդդիմության կողմից ներկայացված նախագծերին, կամ գոնե ձեռնպահ են մնում։

–Կարծում եք՝ այդ ՀՀԿ–ականների օրինակը վարակի՞չ կլինի։

–Գնալով նման մարդկանց թիվը կավելանա։ Կամաց–կամաց և՛ խորհրդարանում, և՛ երկրում ստեղծվում է այնպիսի մթնոլորտ, երբ անգամ ՀՀԿ–ի մեծամասնությունից շատերը կպոկվեն՝ հասկանալով, որ այլևս պատրաստ չեն քրեական այս վարչախմբի մեղքերն իրենց վրա վերցնել։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը