Անգելա Մերկելը կընդունի ուկրաինացի ընդդիմադիրներ Կլիչկոյին և Յացենյուկին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մյուս երեքշաբթի՝ փետրվարի 18-ին, Բեռլինում կընդունի Ուկրաինայի ընդդիմադիր առաջնորդներ Վիտալի Կլիչկոյին և Արսենի Յացենյուկին։ Այսպիսով, Մերկելն առաջին անգամ բաց միջամտում է անցյալ տարվա նոյեմբերից շարունակվող հակամարտությանը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության միջև։ Մերկելը չի ունեցել հանդիպումներ ո՛չ ուկրաինական պետութայն ղեկավարի, ո՛չ նրա ընդդիմախոսների հետ ԵՄ–ում նոյեմբերի 28-29-ին տեղի ունեցած գագաթաժողովից ի վեր, որից հետո Կիևում սկսվեցին անկարգությունները։ Կլիչկոն և Յացենյուկը վերջերս այցելել էին Գերմանիա. երկու շաբաթ առաջ նրանք ժամանել են Բավարիայի մայրաքաղաք՝ անվտանգության մյունխենյան կոնֆերանսին։ Այնտեղ նրանք անցկացրել են մի շարք երկկողմանի հանդիպումներ, այդ թվում՝ ՄԱԿ–ի, ՆԱՏՕ–ի և ԱՄՆ պետքարտուղարների հետ։ Այս մասին փոխանցում է «РИА Новости»–ին։