Լրահոս

14.02.2014 14:41


Միասեռական ամուսնություններն օրինականացրած երկրների քաղաքացիները Ռուսաստանից երեխաներ չեն կարող որդեգրել

Միասեռական ամուսնություններն օրինականացրած երկրների քաղաքացիները Ռուսաստանից երեխաներ չեն կարող որդեգրել

«Գազետա»–ի փոխանցմամբ՝ այսուհետև միասեռական ամուսնություններն օրինականացրած երկրների քաղաքացիները Ռուսաստանից երեխաներ չեն կարող որդեգրել։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

«Որդեգրողներ կարող են լինել երկու սեռերի չափահաս անձինք՝ բացառությամբ նրանց, ովքեր գտնվում են նույն սեռի անձանց միջև ամրագրված միությունում, որը ճանաչվում է որպես ամուսնություն և գրանցված է այդ ամուսնությունը թույլ տվող պետության օրենսդրության համաձայն, ինչպես նաև անձանց, ովքեր նշված պետության քաղաքացիներ են և ամուսնացած չեն»,- ասված է փաստաթղթում:

Օրինագծի հեղինակների կարծիքով դա կկատարելագործի որբ երեխաների որդեգրման կարգը։

Այս խորագրի վերջին նյութերը