Լրահոս

14.02.2014 15:17


ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները համատեղ նիստ են անցկացրել

ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները համատեղ նիստ են անցկացրել

Այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների համատեղ նիստ: Zham.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ նիստի ժամանակ քննարկվել են մի քանի հարցեր, սակայն պայմանավորվածություն կա որևէ հարցի մասին չխոսել, մինչև վերջնական որոշում չունենան:

«Այս պահին մենք միայն համաձայնեցրել ենք կուտակային պարտադիր վճարների դեմ պայքարի հետ կապված հայտարարությունը, որը հրապարկվելու է մամուլում»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

Նիստին մասնակցել են ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, «Ժառանգությունից»` Ռուբիկ Հակոբյանը և Թևան Պողոսյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը և Աղվան Վարդանյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը և Վարդան Օսկանյանը:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը