«Մեր չինովնիկների սրիկայությունը սահման չի ճանաչում, ճիշտ այնպես, ինչպես նրանց բթամտությունը»
Նոր տեղեկացա, որ Երևանի Մետրոպոլիտենի կողմից աշխատանքից ազատվել են 3 աշխատակիցներ, ովքեր միացած են եղել կուտակայինի դեմ բողոքի ակցիային: Իրոք որ, մեր չինովնիկների սրիկայությունը սահման չի ճանաչում, ճիշտ այնպես, ինչպես նրանց բթամտությունը: Նրանք չեն էլ գիտակցում, որ իրենց ձեռքով են սղոցում այն ճյուղը, որի վրա նստած են, ու խոսքն ամենևին էլ արդար հասարակություն ունենալու պատրանքի մասին չէ: Սրանք չեն հասկանում, որ լցնում են համբերության բաժակը ու մոտեցնում են սոցիալական պայթյունը: Լավ, ասենք՝ էդ երեք հոգուն գործազուրկ դարձրեցիք, հետո էլի 30 հոգու, հետո՝ 300... վերջում էդ սաղ մարդիկ համալրելու են ձեզ ատող այն մարդկային ամբոխը, որը ուշ թե շուտ դուրս է գալու փողոց ու պահանջելու է ոչ թե աշխատանք կամ բարեկեցություն, այլ միայն ու միայն ձեր արյունն ու ունեցվածքը: Ի դեպ, նոր կարդացի նաև, որ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը հայտարարել է, որ 2013-ի դրությամբ՝ 20 հազարից ավելի հայաստանցիների համար ՌԴ մուտք գործելն արգելված է, ու ևս 170 հազարը գտնվում են սև ցուցակում, ու հենց գան Հայաստան, էլ չեն կարողանա վերադառալ Ռուսաստան առնվազն մի քանի տարի: Հետաքրքիր է՝ մեր Կառավարությունը մտածե՞լ է, թե ոնց է էդքան մարդուն հետ պահելու բունտից: Աչքիս՝ չէ, որովհետև դեռ մի բան էլ ավելացնում են դժգոհների թիվը:
«Մեր չինովնիկների սրիկայությունը սահման չի ճանաչում, ճիշտ այնպես, ինչպես նրանց բթամտությունը»
Նոր տեղեկացա, որ Երևանի Մետրոպոլիտենի կողմից աշխատանքից ազատվել են 3 աշխատակիցներ, ովքեր միացած են եղել կուտակայինի դեմ բողոքի ակցիային: Իրոք որ, մեր չինովնիկների սրիկայությունը սահման չի ճանաչում, ճիշտ այնպես, ինչպես նրանց բթամտությունը:
Նրանք չեն էլ գիտակցում, որ իրենց ձեռքով են սղոցում այն ճյուղը, որի վրա նստած են, ու խոսքն ամենևին էլ արդար հասարակություն ունենալու պատրանքի մասին չէ: Սրանք չեն հասկանում, որ լցնում են համբերության բաժակը ու մոտեցնում են սոցիալական պայթյունը:
Լավ, ասենք՝ էդ երեք հոգուն գործազուրկ դարձրեցիք, հետո էլի 30 հոգու, հետո՝ 300... վերջում էդ սաղ մարդիկ համալրելու են ձեզ ատող այն մարդկային ամբոխը, որը ուշ թե շուտ դուրս է գալու փողոց ու պահանջելու է ոչ թե աշխատանք կամ բարեկեցություն, այլ միայն ու միայն ձեր արյունն ու ունեցվածքը:
Ի դեպ, նոր կարդացի նաև, որ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը հայտարարել է, որ 2013-ի դրությամբ՝ 20 հազարից ավելի հայաստանցիների համար ՌԴ մուտք գործելն արգելված է, ու ևս 170 հազարը գտնվում են սև ցուցակում, ու հենց գան Հայաստան, էլ չեն կարողանա վերադառալ Ռուսաստան առնվազն մի քանի տարի:
Հետաքրքիր է՝ մեր Կառավարությունը մտածե՞լ է, թե ոնց է էդքան մարդուն հետ պահելու բունտից: Աչքիս՝ չէ, որովհետև դեռ մի բան էլ ավելացնում են դժգոհների թիվը:
Գեղամ Ասլամազյանի ֆեյսբուքյան էջից