«Մուլտի գրուպ» կոնցեռնը իր աշխատողներից պահումներ չի կատարել և չի կատարելու
Կուտակային կենսաթոշակների պարտադիր պահումների դեմ անցկացվող բողոքի ակցիաներն օրեցօր նոր թափ են ստանում: Աշխատանքային բազմաթիվ կոլեկտիվներ շարունակում են պահանջել գործատուներից հետ վերադարձնել իրենց աշխատավարձից գանձած վճարները: «Zham.am»-ը այս թեմայի վերաբերյալ զրուցել է Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկի՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի հետ՝ փորձելով ճշտել, թե ստեղծված իրավիճակում ինչպիսին է կոնցեռնի դիրքորոշումը: Սեդրակ Առուստամյանն ընդգծել է.
«Կարևորելով և հարգելով կոնցեռնին պատկանող մի քանի տասնյակից ավելի ընկերությունների աշխատակիցների հիմնարար իրավունքները՝ մենք որևէ մեկի աշխատավարձից պարտադիր կերպով պահումներ չենք կատարել և չենք կատարելու: Կոնցեռնի կողմից որևէ հակասահմանադրական քայլ չի իրականացվել և չի իրականացվելու. մենք սպասելու ենք Սահմանադրական դատարանի վերջնական վճռին»:

Zham.am