Ռուսաստան մեկնող հայաստանցիների թիվն ավելացել է 20%-ով
Ռուսաստանի տարածքում բնակվող ավելի քան 170 հազար ՀՀ քաղաքացի գտնվում է ռիսկային խմբում, ում մուտքը Ռուսաստան, համաձայն նոր միգրացիոն օրենքների, փակ կլինի երեք տարի ժամկետով։ Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության աշխատակից Սվետլանա Ստեպանովան: Նրա ներկայացմամբ՝ տվյալ խումբը խախտել է միգրացիոն օրենքը՝ չի երկարացրել երկրի տարածքում գտնվելու ժամկետները, չի ստացել աշխատանքի թույլտվություն և այլն, իսկ դա նշանակում է, որ իրենց սպասվում է երեք տարվա մուտքի արգելք Ռուսաստանի տարածք։ Ստեպանովան պարզաբանել է, որ դա արտաքսում չէ, այլ առանձին գործընթաց, և որոշումը դրա վերաբերյալ ընդունվում է առանձին դատական կարգով կամ էլ տեղական միգրացիոն ծառայության պետի կողմից։ Ներկայացնելով միգրացիոն վիճակագրությունը` Ստեպանովան նշել է, որ 2013թ. ընթացքում Ռուսաստանի սահմանը հատել է 670 հազար ՀՀ քաղաքացի, ինչը նախորդ` 2012թ. համեմատ, ավելի է 20 տոկոսով: Սեզոնային աշխատանքներ իրականացնելու նպատակով նախորդ տարի Ռուսաստան է մեկնել 130 հազար ՀՀ քաղաքացի, ովքեր աշխատել են թույլտվությամբ: 2013-ին ՀՀ քաղաքացիներին տրվել է 37,2 հազար նոր աշխատանքային թույլտվություն: Խոսելով նոր միգրացիոն կանոնների մասին՝ Ստեպանովան նշել է, որ այն անձինք, ովքեր չեն օրինականացնի իրենց գտնվելը ՌԴ–ում 90-օրյա ժամկետում, պետք է լքեն երկիրը և վերադառնան միայն երեք ամիս անց։ Կարգը չի վերաբերում ուսանողներին և անձանց, ովքեր բուժում են ստանում երկրում։ Ուսանողները կարող են աշխատել առանց պաշտոնական թույլտվության ձևակերպման։ Ինչպես ընդգծել է դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցը, դա արվում է Ռուսաստանի տարածքում քաղաքացիների գտնվելը կանոնակարգելու նպատակով։