Լրահոս

14.02.2014 16:12


Աշոտ Սարգսյան.

Աշոտ Սարգսյան.

Կարդացի Լրագրողական կազմակերպությունների կոչը՝ փետրվարի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների կողմից Մարտի 1-ի իրազեկումը լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից կատարված բռնության առիթով։ Օրինականության եւ արդարության կոչի հասցեատերը դատախազությունն է եւ նույն ոստիկանությունը, որի ներկայացուցիչները նաեւ մեղադրվողներն են։ Որպես մասնագիտական համերաշխության դրսեւորման փաստաթուղթ, թվում է ամեն ինչ նորմալ է։ Մյուս կողմից հասկանալի է, որ նման կոչերը ոչ մի էական հետեւանք չեն ունենում։ Եւ այն, ինչն այս հայտարությամբ դատապարտվում է՝ եղել է տասնյակներով եւ կրկնվելու է տասնյակներով։

Իսկ կարո՞ղ էր այս կոչը գործնական եւ կանխարգելիչ նշանակություն ունենալ։
ԿԱՐՈՂ ԷՐ։ Պետք էր ընդամենը ավելացնել երրորդ հասցեատերը՝ «Բոլոր լրատվամիջոցներին կոչ ենք անում՝ հրապարակել այն թռուցիկը, որով տեղեկատվություն էր տրվում Մարտի 1-ի հանրահավաքի մասին, ինչի տարածումն ու լրագրողական լուսաբանումը խոչընդոտվել է»։ Եթե երկու տասնյակ լրատվամիջոց իրենց էջերում դնեն այդ թռուցիկը՝ այն կտարածվի 100 անգամ ավելի, քան պիտի տարածվեր ակտիվիստների ձեռքերով։ Ա՛յ դրանից հետո բացառվում է, որ որեւէ անգամ իշխանությունը փորձեր խոչընդոտել թռուցիկների ձեւով տեղեկատվություն տարածողների եւ նրանց արածը լուսաբանող լրագրողների աշխատանքը։ Դրանով կբարձրանար նաեւ լրագրողական կազմակերպությունների հասարակական կշիռը։

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ashot.sargsyan.f?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը