Ստամբուլի գլխավոր դատախազությունը հարցաքննել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի որդուն՝ Բիլալ Էրդողանին։ Ինչպես հայտնի է, նա անցնում է կոռուպցիոն սկանդալի գործով։
Էրդողանի որդին փետրվարի 5-ին ցուցմունք է տվել, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բիլալ Էրդողանին բերման ենթարկելու և ձերբակալելու որոշում էր կայացվել։
Իր հերթին, Ռեջեփ Էրդողանը սա համարել էր հետապնդում անձամբ ի՛ր նկատմամբ։
«Որդուս օգտագործելով՝ փորձում են հասնել ինձ»,–ասել էր Էրդողանը:
Էրդողանի որդուն հարցաքննել են

7or.am