Տիգրան Սարգսյանն ՕԵԿ–ի հետ քննարկել է Կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը
Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՕԵԿ Երևանի ակտիվի հանդիպումը Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությանն առնչվող հարցեր: Անդրադարձ եղավ կենսաթոշակային կուտակային համակարգի բարեփոխումներին, ավանդների վերադարձման և սոցիալական ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՕԵԿ մոտեցումները Կառավարության կողմից իրականացվող գործունեության ծրագրային ուղղությունների շուրջ, լսեցին վարչապետի տեսակետները առկա խնդիրների վերաբերյալ: Կուսակցության մոտեցումները ներկայացրեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում, որից հետո վարչապետը պատասխանեց ներկաների հարցերին:

«Օրինաց երկիր» կուսակցություն