Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդու գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել
Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանն այսօր ինքնաբացարկ է հայտնել՝ իր վարույթում գտնվող Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի դեմ քրեական գործով:
Վերջինս մեղադրվում է Գյումրիի «հակամարտության» գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ շատերի կյանքի համար վտանգավոր սպանության փորձ, սպանություն, ապօրինի կերպով զենք ձեռք բերելը:
Դատավորի ինքնաբացարկի որոշումը ենթակա չէ բողոքարկման:
Այսպես, դատավորը քրեական գործի նյութերը հետազոտելուց հետո պարզել է, որ 11.02.2014թ. Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրված, 12.02.2014թ. իրեն մակագրված և 13.02.2014թ. իր վարույթ ընդունված քրեական գործով տուժող Հարություն Խաչատրյանը բնակվել է Արցախ թաղամասում, որտեղ և բնակվել է դատավորը, այսինքն՝ եղել են հարևաններ:
«Մենք գտնվում ենք նորմալ հարաբերությունների մեջ, որին տեղյակ է նաև մեղադրվող կողմը: Նշված հանգամանքը մեղադրվողի կողմից կարող է կասկած հարուցել իմ անկողմնակալության մեջ, որի պատճառով հայտնում եմ ինքնաբացարկ»,- նշվում է դատավորի՝ ինքնաբացարկ հայտնելու որոշման մեջ:
Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդու գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել
Մանրամասները՝ pastinfo.am–ում