Լրահոս

15.02.2014 00:06


«ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵ՛Ք, ԴԵ՛Մ ԴՈՒՐՍ ԵԿԵՔ այդ հանցագործ ուսխորհուրդներին»

«ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵ՛Ք, ԴԵ՛Մ ԴՈՒՐՍ ԵԿԵՔ այդ հանցագործ ուսխորհուրդներին»

Հարգելի՛ ՈՒսանողներ,

Կոչ ենք անում Ձեզ ՉԵՆԹԱՐԿՎԵ՛Լ ուսխորհուրդների կազմակերպած սադրանքներին: ՈՒսխորհուրդները հիմնականում իշխանական հրամաններ կատարող կառույցներ են՝ իրենց գործիքների, այսինքն՝ ուսխորհրդի նախագահների և դրանց օգնողների միջոցով:

Եկեք վերը նշվածը արձանագրենք մի քանի փաստերով.
1. Վերջերս ՀԱԿ-ի անդամներին վայրենաբար խոչընդոտողները
2. Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ լրագրողներին
խոչընդոտողները
3. Մոտ մեկ տարի առաջ դասադուլներին խոչընդոտողները
4. ...

Այսինքն, ուսխորհրդի նախագահների մեծ մասը իրականում ձեր թշնամիներն են, ոչ թե ուսանողական կարիքներով զբաղվող մարդիկ:

Նրանք այժմ ուզում են ԱՐԳԵԼԱԿԵԼ ուսանողական ԸՆԴՎԶՈՒՄԸ «ՊԱՐՏԱԴԻՐԻ» ԴԵՄ: Բայց չեն կարող, հարգելիներս, քանի որ ԴՈՒՔ ՈՒԺԵՂ ԵՔ, արդար և մաքուր քաղաքացիներ եք: Դրանք իրականում շա՜տ քիչ են ձեր համեմատ: Բացարձակ ներկայացնելու կարիք չկա, կարծում եմ, թե ինչ հետևանքներ է ունենալու այս օրենքը ձեր ապագայի վրա, իսկ նրանք ուզում են, որ օրենքը անցնի: ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵ՛Ք, ԴԵ՛Մ ԴՈՒՐՍ ԵԿԵՔ այդ հանցագործ ուսխորհուրդներին, որոնք իշխանական ծառաներ են: Այս երկիրը հենց նման եղանակներով են փորձում իրենց ձեռքում պահել, բայց չեն կարող:

Մեզ ԲՈԼՈՐԻՍ համար ՕՐԵՆՔՈՎ երկիր ունենալն է միայն շահեկան: Այլևս ՉՊԵ՛ՏՔ է հարցերը լուծվեն ինչ–որ հանցագործ հեղինակությունների միջոցով (ընդ որում՝ իշխանության կողմից են դրանք դրված): Մենք՝ երիտասարդներով, պիտի տեր կանգնենք մեր երկրին ու ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՐԿԻՐ սարքենք Հայաստանը:

Շնորհակալություն

Հայկ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս խորագրի վերջին նյութերը