Լրահոս

15.02.2014 16:11


Մեքդադ. «Մոսկվան չի ճնշում Դամասկոսին»

Մեքդադ. «Մոսկվան չի ճնշում Դամասկոսին»

«Ռուսական կառավարությունը չի ճնշում մեզ, ինչպես դա անում են այլ երկրներ,–Ժնևում հայտնել է Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսալ Մեքդադը,–մենք գործերը վարում ենք ռուսաստանյան գործընկերների հետ և կստեղծենք ընդհանուր դիրքորոշում՝ որ հարցերն են առաջնային համարվում լուծման համար ժնևյան օրակարգի շրջանակներում, ինչպես առաջ գնալ, և ինչ անել, որպեսզի կոնֆերանսն ավարտվի հաջողությամբ»,–հավելել է դիվանագետը։ Մեքդադը նաև կարծիք է հայտնել, որ ընդդիմության այն ներկայացուցիչները, որոնք խոչընդոտում են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին, չեն համարվում սիրիական ժողովրդի մաս։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» –ը։

Այս խորագրի վերջին նյութերը