Լրահոս

15.02.2014 12:07


Նացիստները ցանկանում էին օգտագործել մոծակներին պատերազմում

Նացիստները ցանկանում  էին  օգտագործել մոծակներին պատերազմում

Գերմանացի կենսաբանը հայտարարել է, որ նացիստների` Երկրորդ համաշխարհային պատերազմում մոծակներին որպես զենք օգտագործելու ծրագրի ապացույցներ է գտել։ Քլաուդ Ռեյնհարդտը Թյուբինգենյան համալսարանից հետազոտել է Դահաու համակենտրոնացման ճամբարում հետազոտական ստորաբաժանման արխիվները։ Ճամբարը ստեղծվել է Հենրիխ Հիմմլերի հրամանով։ Ռեյնհարդտը նշում է, որ գիտնականները փորձում էին մոծակ գտնել, որին հնարավոր կլիներ վարակել մալարիայով և ուղղել թշնամու տարածք, որպեսզի մեծ թվով մարդ վարակվի։ Հայտնի է, որ Դահաուի բանտարկյալներին հատուկ վարակում էին մալարիայով։ Սակայն նացիստների ծրագրին վիճակված չէր իրականություն դառնալ. պատերազմի երկրորդ կեսին նրանք սկսեցին լուրջ պարտություններ կրել։ Այս մասին հայտնում է «Բի–ԲԻ–Սին»։

Այս խորագրի վերջին նյութերը