Լրահոս

15.02.2014 12:40


Հայաստանում «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» օրենքի մշակման վերաբերյալ կլոր սեղան-քննարկում

Հայաստանում «Միջազգային մասնավոր  իրավունքի մասին» օրենքի մշակման վերաբերյալ կլոր սեղան-քննարկում

2014թ. փետրվարի 15-ին ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խումբը (ԵՄԽԽ), ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ, կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում Հայաստանում “Միջազգային մասնավոր իրավունքի մասին” օրենքի մշակման վերաբերյալ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ պրն Եղիշե Կիրակոսյանը: Կլոր-սեղանի ընթացքում հանդես եկան պրն Մարկո Ռոչիան Կենտի համալսարանից, պրն Չարլզ Էհրլիհը ԵՄԽԽ-ի արդարադատության ոլորտում բարեփոխումների գծով խորհրդատուն, պրն Մուշեղ Մանուկյանը Հայաստանի Ամերիկյան Համալսարանից և պրն Արմեն Հայկյանցը Երևանի պետական համալսարանից:

Քննարկման նպատակն էր մի շարք հիմնարար խնդիրների բացահայտումը, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի համար միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ օրենսդրության վերանայման իմաստով` ներառելով կոլիզիոն իրավական նորմերի և կոլիզիոն իրավական ինստիտուտների, ինչպես նաև միջազգային միասնական իրավունքի մասին դրույթները և Հայաստանում արտաքին առևտրի և ուղղակի ներդրումների համար միջավայրի բարելավման խնդիրները:

Միջազգային մասնավոր իրավունքի վերանայումը և մշակումը Հայաստանում շարունակում է ունենալ շատ կարևոր դեր արտաքին ուղղակի ներդրումների, ինչպես նաև Հայաստանում լավ բիզնես միջավայր ձևավորելու համար համապատասխան իրավական դաշտ զարգացնելու գործընթացում: Նշված վերանայումը կարող է օժանդակել Հայաստանում արբիտրաժի իրավական կարգավորման շրջանակի զարգացմանը: Այն նաև շատ կարևոր է Հայաստանի միջազգային մասնավոր իրավունքը միջազգային ստանդարտներին և հաստատություններին ներդաշնակեցնելու առումով մի շարք ոլորտներում, ինչպիսիք են` Ընտանեկան օրենսգիրքը, Աշխատանքային օրենսգիրքը և «Մտավոր սեփականության մասին» օրենքը:

Կլոր սեղանին մասնակցեցին հիմնական շահառուները, իրավական ոլորտի փորձագետները և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Այս խորագրի վերջին նյութերը