Սերժ Սարգսյան. «Պարտադիր կուտակային կենսաթոշակը մեթոդ է մարդկանց հայրենի հողին կապելու համար»
ԵԿՄ համագումարին իր ելույթում Սերժ Սարգսյանը անդրադարձել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին՝ նշելով, որ դրա ներդնումը անհրաժեշտություն է; Ըստ գործող նախագահի՝ դա նաև մեթոդ է մարդկանցհայրենիհողինկապելուհամար:
«Կատարվող բարեփոխումները երկրի համար ճակատագրական նշանակություն ունեն: Դրանցով է միահյուսվում հայաստանցու ապագան իր հողին: Սակայն այս բարեփոխումների իրականացումը պահանջում է հավատ երկրի վաղվա օրվա հանդեպ, պետության նկատմամբ վստահության պաշար։ Երիտասարդ սերնդի հավատի, վստահության և հաստատակամության պաշարը հարստացնելու գործում մեր սերնդի դերն անգնահատելի է: Սերունդների համերաշխությամբ և փոխգործակցությամբ է միայն հնարավոր իրականացնել երկրի համար ճակատագրական բարեփոխումները: Միայն այս կերպ է հնարավոր հաղթահարել մեզ լավ ծանոթ մարտահրավերները»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ առաջնորդը ևս մի քանի ուշագրավ հայտարարությմաբ է հանդես եկել։ մասնավորապես, ըստ նրա՝ «այսօր պետք է լսելի դառնա երկրապահի ձայնը, փոխարենը՝ լսելի են առանձին անհատների նվնվոցները տարբեր հրապարակներում, թե մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, և հիմա կամ շատ բարձրացրեք մեր թոշակները, կամ էլ հեղափոխություն ենք անելու»: «Մենք շատ լավ գիտենք՝ ով որտեղ և ինչքան արյուն է թափել, մենք նաև շատ լավ գիտենք այդպիսի մարդկանց խոսքի արժեքն ու նրանց գործողություն կատարելու ունակությունը»,–ասել է Սարգսյանը։
Սերժ Սարգսյան. «Պարտադիր կուտակային կենսաթոշակը մեթոդ է մարդկանց հայրենի հողին կապելու համար»
ԵԿՄ համագումարին իր ելույթում Սերժ Սարգսյանը անդրադարձել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին՝ նշելով, որ դրա ներդնումը անհրաժեշտություն է; Ըստ գործող նախագահի՝ դա նաև մեթոդ է մարդկանց հայրենի հողին կապելու համար:

7or.am