Ավելի քան 90 բանտարկյալ է փախել լիբիական Զլիթեն քաղաքի գաղութից (Տրիպոլիից 160 կմ արևելք)։ Ուրբաթ ուղղիչ հաստատության կարգին հետևում էր ընդամենը չորս ոստիկան։ Ազատազրկվածները խնդրել են բժիշկ կանչել, և մինչ դարպասները բացվել են, նրանք հարձակվել են անվտանգության աշխատակիցների վրա։ Առկա տեղեկատվության համաձայն՝ 21 փախստականի հաջողվել է վերադարձնել, որոնցից երկուսը հրազենային վնասվածք է ստացել անվտանգության աշխատակիցների կողմից։
Լիբիայում «Փետրվարի 17-ի հեղափոխության» հաղթանակից և քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, որը հանգեցրել էր Ջամահիրիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի գահընկեցությանն ու սպանությանը, երկրի նոր իշխանությունը դեռ չի կարողանում կարգուկանոն հաստատել։ Շարունակում են գործել նախկին աշխարհազորայինների ջոկատները, այդ թվում՝ ծայրահեղ իսլամիստների, որոնք չեն հնազանդվում կենտրոնական իշխանություններին և իրենց օրենքներն են հաստատում վերահսկվող տարածքներում։ Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։
Լիբիայի գաղութից փախել է ավելի քան 90 բանտարկյալ