Լրահոս

15.02.2014 14:29


Նաիրա Զոհրաբյան. «Սերժ Սարգսյանի այդ ելույթում որոշակի վտանգավոր միտումներ եմ տեսնում»

Նաիրա Զոհրաբյան. «Սերժ Սարգսյանի այդ ելույթում որոշակի վտանգավոր միտումներ եմ տեսնում»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության այսօրվա համագումարից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է երեկ Քաղաքաշինության նախարարությունում Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե 4 խմբակցությունները քննադատում են իրենց։

–Սերժ Սարգսյանի այդ ելույթում ես ինքս՝ անձնապես, որոշակի վտանգավոր միտումներ եմ տեսնում, այն է՝ բաժանարար գիծ սահմանել մենք–ի և ձեր–ի: Այսինքն, մենք՝ իշխանությունները, և դուք՝ արտախոհրդարանական, խորհրդարանական քաղաքական ուժերը, հեռուստաընկերությունները, տպագիր մամուլը,–ասել է Ն. Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ այսօր երկիրը կանգնած է այնպիսի լրջագույն խնդիրների առջև, որ դրանք լուծելու համար անհրաժեշտ է հնարավորինս լայն համախմբում, հասարակական–քաղաքական կոնսոլիդացիա։

Ասվեց, որ 4 խորհրդարանական խմբակցությունները առավոտից իրիկուն սևացնում են առկա իրականությունը, «Բարգավաճ Հայաստանը» խոսում է փաստերով, «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնում է այն, ինչ իրականում կա՛։ Ցավում եմ, որ իրականությունն այնպիսին է, որ պոզիտիվ ածականներով այն բնորոշել, բնութագրել հնարավոր չէ: Դրա համար ենք ասում՝ միացյալ, համախմբված ուժերով փոխենք այդ իրականությունը,–հավելել է Ն. Զոհրաբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը