Սերժ Սարգսյանը մի հետաքրքիր «խասիաթ» ունի։ Նա սիրում է մասնակցել այն մարդկանց կամ կազմակերպությունների միջոցառումներին, որոնց ժամանակին հայհոյել է կամ որոնք իրեն են հայհոյել։
Վերջերս Սարգսյանը ներկա է գտնվել իր իսկ կողմից «դատարկ դհոլ» որակված Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին։
Այսօր հերթը ԵԿՄ համագումարինն էր։
Եթե հիշում եք, 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ԵԿՄ–ն «տակից» ընդդիմություն էր խաղում (երկրապահական «ջիպերը» սուրում էին ԵԿՄ շենքից դեպի Ազատության հրապարակ և հակառակ ուղղությամբ՝ գել–թոզ անելով տարածքը), իսկ գեներալ Մանվել Գրիգորյանըաչքով–ունքով հասկացնում էր, որ Լևոն Տեր–Պետրոսյանի կողմն է անցել։
Կրիտիկական պահին, սակայն, փառապանձ գեներալը, շառից ու փորձանքից հեռու, փակվել էր տանը՝ անցնելով ջրի հատակը, մինչև անցնի վտանգը։ Իշխանությունները մի հատ «փիշտ» արեցին ու գեներալի շաքարն իրեն զգացնել տվեց։
Մանվելը տանից դուրս չեկավ, բայց նստվածքը մնաց։ Սերժ Սարգսյանին ահագին նյարդայնացրել էր գեներալի երկակի խաղերն ու հետընտրական շրջանում տված հարցազրույցներից մեկում նա խոստացել էր պատժել Մ. Գրիգորյանին։ Ճիշտ է, Սերժն անուն չէր տվել, բայց աչքով–ունքով հասկացրել էր, որ նկատի ունի հենց Մանվելին։
Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանն, իրոք, պատժեց գեներալին, սակայն դա յուրօրինակ պատիժ էր։
Ինչպես հայտնի է, Մանվելը հայտնվեց ՀՀԿ–ի ցուցակում և այժմ պատգամավոր է, իսկ Սերժ Սարգսյանն էլ, «ա լյա» Գեղամյանի գրքի շնորհանդես, մասնակցում է ԵԿՄ համագումարին ու հայրենասիրական ելույթներ ունենում։ Մանվելն էլ իր հերթին հավատարմության երդումներ է տալիս իր սիրելի նախագահին։ Կողմերն իրար արժեն։
Սիրո և ատելության սահմանագիծը
Սերժ Սարգսյանը մի հետաքրքիր «խասիաթ» ունի։ Նա սիրում է մասնակցել այն մարդկանց կամ կազմակերպությունների միջոցառումներին, որոնց ժամանակին հայհոյել է կամ որոնք իրեն են հայհոյել։
Վերջերս Սարգսյանը ներկա է գտնվել իր իսկ կողմից «դատարկ դհոլ» որակված Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին։
Այսօր հերթը ԵԿՄ համագումարինն էր։
Եթե հիշում եք, 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ԵԿՄ–ն «տակից» ընդդիմություն էր խաղում (երկրապահական «ջիպերը» սուրում էին ԵԿՄ շենքից դեպի Ազատության հրապարակ և հակառակ ուղղությամբ՝ գել–թոզ անելով տարածքը), իսկ գեներալ Մանվել Գրիգորյանը աչքով–ունքով հասկացնում էր, որ Լևոն Տեր–Պետրոսյանի կողմն է անցել։

Սևակ Մինասյան