Լրահոս

15.02.2014 15:33


Զոհրաբյան. «Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում 4 քաղաքական ուժերի միջև տարաձայնություն չկա»

Զոհրաբյան. «Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում 4 քաղաքական ուժերի միջև տարաձայնություն չկա»

ԵԿՄ–ի այսօրվա համագումարում Սերժ Սարգսյանը կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգը համեմատել էր ժամանակի մեքենայի հետ։ «7օր»–ի հարցին ի պատասխան՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ սոցիալական նման ծանր և կառավարության հանդեպ տոտալ անվստահության առկայության պայմաններում նման պարտադիր բաղադրիչ ներդնելը ուղղակի անթույլատրելի է։

–Մենք մնում ենք մեր հստակ դիրքորոշմանը, որ պարտադիր բաղադրիչի կիրառումը բերել է և շարունակելու է բերել սոցիալական լարվածության, ինչը անթույլատրելի է։ Նման ցավագին ռեֆորմի կարող է գնալ այն կառավարությունը, որն ունի վստահության ռեսուրս։ Նման ռեֆորմի կարող է գնալ այն կառավարությունը, որը չի տապալել իր նախորդ տարիների խոստումները և ծրագրերը։ Նման ռեֆորմի կարող է գնալ այն կառավարությունը, որն ունի կանխատեսելիության որևէ չափի բարձր տոկոս։ Ա՛յս կառավարությունը բարոյական և պրոֆեսիոնալ իրավունք չուներ նման ռեֆորմի գնալ՝ ՀՀ քաղաքացուն զրկելով իր եկամուտի որոշ մասից անորոշ, անհասցե, անհեռանկար ապագայի համար,–ասել է Ն. Զոհրաբյանը։

Նա նաև ընդգծել է, որ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում 4 քաղաքական ուժերի միջև կա համաձայնության.

–Մենք աշխատում ենք համատեղ տեքստի վրա, տեխնիկական և մարտավարական խնդիրներ ենք քննարկում, թե երբ բարձրացնենք այդ հարցը։ Թույլ տվեք փակագծերը շատ չբացել։ Կարող եմ միայն ասել, որ գոնե այդ հարցում որևէ տարաձայնություն 4 խորհրդարանական քաղաքական ուժերի միջև չկա։

Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ կառավարության հրաժարականից հետո ԲՀԿ–ն ունի իր հստակ քայլերի հաջորդականությունը.

–Վստա՛հ եղեք, որ մենք գիտենք՝ որն է լինելու մեր հաջորդ քայլը,–եզրափակել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը