Փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության հերթական՝ 7-րդ համագումարը, որին մասնակցում էին կուսակցական բոլոր 58 տարածքային կառույցների ներկայացուցիչները: Օրակարգային հարցերը հետևյալն էին՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություններ, ԲՀԿ նախագահի, քաղաքական խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ:
Հաշվետվությամբ հանդես եկավ ԲՀԿ քաղաքական խորհրդի փոխնախագահ Սամվել Ադամյանը, ով նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանը Կուսակցության համար հագեցած է եղել քաղաքական իրադարձություններով:
Օրակարգային հաջորդ հարցը ԲՀԿ նախագահի ընտրությունն էր: Միաձայն Կուսակցության նախագահ վերընտրվեց Գագիկ Նիկոլայի Ծառուկյանը: ԲՀԿ նախագահը հանդես եկավ ծրագրային ամփոփ ելույթով, որի ընթացքում անդրադարձավ երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներին, Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական վիճակին ու ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրներին:
«Առկա խնդիրները բազմաթիվ են, սակայն համախմբված և միասնական աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել դրանց լուծմանը: Հարկավոր է միայն կամք ու ձգտում, և ամեն ինչ լավ է լինելու»,-համոզմունք հայտնեց Գագիկ Ծառուկյանը:
Սահմանված կարգի համաձայն ԲՀԿ քաղաքական խորհուրդը դադարեցրեց իր լիազորությունները: Ընտրվեց քաղաքական խորհրդի նոր կազմ՝ բաղկացած 201 ներկայացուցիչներից:
Համագումարի ավարտից հետո տեղի ունեցավ նաև նորընտիր քաղաքական խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում ստեղծվեցին ԲՀԿ քաղխորհրդի նոր՝ 11 հանձնաժողովներ: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ դրանք այսուհետ առավել արդյունավետ աշխատանք են իրականացնելու՝ մշտական կապ պահելով հանրության ամենալայն շերտերի հետ:
ԲՀԿ 7–րդ համագումարի տեսանյութն ամբողջությամբ