Լրահոս

16.02.2014 19:09


Տիգրան Բադալյան. «... իշխանափոխությունը ժողովրդի ձեռքում է»

Տիգրան Բադալյան. «... իշխանափոխությունը ժողովրդի ձեռքում է»

Փետրվարի 15-ին կայացած ԲՀԿ 7-րդ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանի ելույթում կոնսոլիդացմանն ուղղված դրական փոփոխություններ ու առաջընթաց կային: Նա ասաց իր պատգամավորներին, քաղխորհրդի, ավագանու անդամներին, որ նրանց աշխատատեղը ոչ թե տաք ու հարմարավետ սենյակներն են, այլ փողոցները, բակերը, դահլիճները, որտեղ կհավաքվեն մարդիկ` իրենց խնդիրները բարձրացնելու համար: Իսկ ինչ վերաբերում է երկրում ծառացած բազմաթիվ խնդիրներին և, միևնույն ժամանակ այդ խնդիրներին լուծում տալուն, նա կարևորեց լայն քաղաքական-հասարակական կոնսոլիդացումը, և որ այս գործին պետք է լծվեն նաև խորհրդարանից դուրս գտնվող ուժերը, և որ ամենակարևորն է՝ հասարակությունը:

Ակնհայտ ասվում է այդ ելույթում, որ Հայաստանը զարգացման ուղով տանելն ու երկրում ներդրումներ կատարելը ներկայիս գործող իշխանությունների պարագայում ամենակոպիտ սխալը կլինի:

Ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում Գագիկ Ծառուկյանի ելույթը և նախորդ մի քանի տարի առաջվա համեմատ՝ 180 աստիճան շրջադարձը: Սա դրական մեսիջ էր բռնապետությունից, աղքատությունից և բոլոր տեսակի խնդիրներից վերջնականապես ազատվելու մասին:

Այժմ ոչ թե կարծում եմ, այլ լիովին համոզված եմ և կարող եմ վստահորեն ասել, որ իշխանափոխությունը ժողովրդի ձեռքում է: Իսկ ՀՀԿ-ականներին և անձամբ իրենց պարագլխին այլ բան չի մնում, քան փախուստի բանալին վերցնելն ու Քադաֆիի կամ Մուբարաքի բախտին չարժանանալը: Չեմ կարծում, թե իշխանությունները կարող են այս հրապարակավ ելույթն իրենց շուլերությամբ խեղաթյուրել:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը