Լրահոս

17.02.2014 01:32


Երաժիշտ ամուսինը, Արմավիր գյուղում` եղբոր գերեզմանին, սպանել է իր կնոջն ու փորձել ինքնասպան լինել

Երաժիշտ ամուսինը, Արմավիր գյուղում` եղբոր գերեզմանին, սպանել է իր կնոջն ու փորձել ինքնասպան լինել

Փետրվարի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում, Արամվիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազնագել են, որ «աջ քունքագագաթային շրջանի սալջարդ վերք, ենթամաշկային հեմատոմա, պարանոցի շրջանում կտրած վերք աջից, վերին և ստորին վերջույթների բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է բուժօգնության տեղափոխվել Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ 38-ամյա Արթուր Սարխոշյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իսկ ժամը 23:55-ի սահմաններում «ծանր գանգուղեղային տրավմա, ագոնալ վիճակ» ախտորոշմամբ նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմավիրի մարզի Արմավիրի գյուղի բնակչուհի 35-ամյա Արաքսիա Մարտիրոսյանը, ով հիանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Նշված անձիք հիվանդանոց են տեղափոխվել Արմավիր գյուղի գերեզմանատան մոտից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ա. Սարխոշյանը իր հանգուցյալ եղբոր գերեզմանի մոտ, դեռևս չպարզված հանգամանքներում, քարով հարվածներ է հասցրել կնոջ գլխին այնուհետև իր մոտ եղած շեղբով կտրել կնոջ պարանոցի հատվածը: Այդ ամենից հետո, նա ինքնասպան լինելու նպատակով, նույն շեղբով վնասել է իր պարանոցը և ստորին վերջույթները: Ոստիկանները գերեզմանոցի մոտ հայտնաբերել են այրունոտ շեղբը, Ա. Սարխոշյանի կոշիկները և Ա. Մարտիրոսյանի հողաթափերը: Արամվիր գյուղի բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ կնոջը սպանած Ա. Սարխոշյանին ավելի շատ ճանաչել են հարսանիքներում երգող և նա Արմավիրի հոգեբուժական բաժանմունքում գրանցված է եղել: Նրանք ունեցել են իրենց խնամքի տակ 4 երեխա, որոնցից փոքրը 1.5 տարեկան է, իսկ ամուսնու եղբայրը տարիներ առաջ դժբախտ պատահարի զոհ է եղել ու նրա 3 երեխաներն էլ խնամում էր նա: Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը