Լրահոս

17.02.2014 08:27


Վրաստանում անցած շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

Վրաստանում անցած շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

«Եվրամիությունը պետք է սաստկացնի իր պատրաստակամությունը` արձագանքելու այն մարտահրավերներին, որոնք կարող են ի հայտ գալ երկրներում, որոնք համագործակցության շրջանակներում մոտեցել են Եվրամիությանը: Խոսելով հնարավոր մարտահրավերների մասին` նկատի ունեմ առևտրային բեռնարգելքը, սահմանափակումները աշխատանքային միգրանտների բնագավառում, լարվածության շիկացումը ներքին կոնֆլիկտներում և այլն: Կարևոր է, որ Եվրամիությունը անհրաժեշտության դեպքում կարողանա դիմակայել հնարավոր խնդիրներին լավ կոորդինացված գործողություններով», -ասված է համագործակցող երկրների վերաբերյալ Եվրամիության գործողությունների ծրագրի նախագծում:
Փետրվարի 10-ին «Վազիանի» ռազմական բազայում կայացավ «Դելտա» ռազմագիտական կենտրոնի կողմից պատրաստված նոր ռազմամթերքի` պաշտպանիչ բաճկոնների և սաղավարտների շնորհանդես: Ինչպես հայտարարել է Վրաստանի Գլխավոր Շտաբի ղեկավար Վախթանգ Կապանաձեն. «Դելտա» կենտրոնի կողմից արտադրված ռազմամթերքը համապատասխանում է Վրաստանի զինված ուժերի պահանջներին և ՆԱՏՕ-ի չափանիշներին: Սաղավարտների և բաճկոնների շնորհանդեսին ներկա էին Կառավարության անդամներ, Խորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաև Վրաստանում աշխատող դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ»:
Տրանսպորտի անսպասելի ստուգումների արդյունքում, որը կազմակերպել էին թուրք սահմանապահները, փետրվարի 10-ին վրաց-թուրքական սահմանում 300 բեռնակիրների խցանում էր առաջացել: Թուրք սահմանապահները որոշել են վերահսկողություն անցկացնել բեռնակիրների վառելիքի քանակին, ինչն էլ հանգեցրել էր հսկայական խցանման ստեղծմանը: 300 բեռնակիր մնացել էր սահմանին: «Մենք կապվեցինք թուրք գործընկերների հետ, որոնց հետ զրույցի ընթացքում վերլուծեցինք խնդիրը և ընդունեցինք համատեղ որոշում », -փետրվարի 10-ին հայտարարել է ծախսերի հարցերով պետծառայությանը:
«Բոլոր իմ գործողությունները բացարձակապես թափանցիկ են: Ես կյանքի այդպիսի ձև ունեմ` թափանցիկ: Ես թաքցնելու բան չունեմ և ոչ էլ թաքցնում եմ: Ես երբեք ոչինչ չեմ թաքցրել, իսկ եթե հանկարծ պետք լինի ինչ-որ բան թաքցնել, ապա հենց այդ պահին ես վեր կկենամ և կգնամ: Այսպիսին է իմ պատասխանը այն քաղաքացիներին, որոնց մոտ կարող են ինչ-որ հարցեր առաջանալ: Ես չեմ վախենում հարցերից, քանի որ ես եկել եմ իշխանություն մաքուր ձեռքերով և այդպիսին էլ կգնամ: Ես մտադիր եմ այնպես ծառայել իմ ազգին և երկրին, որպեսզի իմ գնալուց հետո ոչ մի հարց անպատասխան չմնա», -փետրվարի 11-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը:
«Եվրոպացիները շատ դրական են գնահատում այն արդյունքները, ինչին հասել է Կառավարությունը մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերում: Ինչպես նաև դրական գնահատական են ստացել երկրում իրականացվող բարեփոխումները», -հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Փետրվարի 11-ին Վրաստանի նախագահը հանդիպել է Թոմաս Համերբերգի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին այն բարեփոխումները, որն անցկացնում է Վրաստանը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: «Մենք ունեցանք շատ կառուցողական զրույց: Խոսեցինք այն միջոցառումների մասին, որոնք անհրաժեշտ են Վրաստանին մարդու իրավունքների դրույթների բարելավման նպատակով: Մենք խոսեցինք ռազմավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով գործողությունների ծրագրի մասին: Մենք նաև նշեցինք, որ այդ երկու փաստաթղթերն էլ պետք է ընդգրկեն մարդու բոլոր այն իրավունքները, որոնց իրականացման ապահովումն այնքան կարևոր է Վրաստանի համար: Նախագահը Վրաստանում մարդու բոլոր իրավունքների իրականացման ապահովման տրամադրվածություն ունի, և հենց դրանով մարդու իրավունքերի պաշտպանության հարցերով, Վրաստանը դնել եվրոպական առաջատար երկրների հետ մեկ շարքում», -Վրաստանի նախագահի հետ հանդիպման ավարտին հայտարարել է Եվրամիության մարդու իրավունքների հարցով հատուկ ներկայացուցիչ Թոմաս Համերբերգը:
«Վրաստանի տարածաշրջանը կհայտարարվի այնպիսի տարածաշրջան, որտեղ կարգելվի ժառանգաբար ձևափոխված սերմերի արտադրությունը: Դա նշանակում է, որ ժառանգաբար ձևափոխված բանջարեղենի և մրգերի սերմերը հետագայում չեն կարող այդպես անարգել ներմուծվել երկիր: Գենետիկորեն ձևափոխված մթերքի ներմուծումը կիրականացվի միայն փակ ձեռնարկություններում, որոնց գործունեության համար անհրաժեշտ կլինի համապատասխան լիցենզիա: Մենք արդեն ներկայացրել ենք այդ օրինագիծը Խորհրդարան, և հուսով ենք, որ շուտով այն կհաստատվի: Իսկ ինչ վերաբերում է երկրում գենետիկորեն ձևափոխված բանջարեղենի և մրգերի ներմուծմանը, ապա օրինագիծն այդ բնագավառը ոչ մի կերպ չի կարգավորում», -փետրվարի 11-ին հյատարարել է Վրաստանի Խորհրդարանի ագրարային հանձնաժողովի նախագահ Գիգլա Ագուլաշվիլին:

«Որպեսզի քաղաքը մեկընդմիշտ ազատվի այս անլուրջ Կառավարությունից, մենք պատրաստ ենք լքել պաշտոններն ու հեռանալ: Ուզում եմ դիմել Թբիլիսիի քաղաքապետի պարտականություններն իրականացնողին` մենք չպետք է ընդունենք քաղաքի բյուջեն, հետո պատոնաթող լինենք, Ընդհակառակը: Պետք է պաշտոնաթող լինել, իսկ բյուջեն թող ընդունեն այն մարդիկ, ում կլիազորեն քաղաքի բնակիչները: Եթե մինչ մարտի 11-ը մենք չհաստատենք բյուջեն, ապա ես մեխանիկորեն կհեռանամ պաշտոնից», -փոտրվարի 12-ին հայտարարել է Թբիլիսիի Սակրեբուլոյի նախագահ Իրակլի Շիխիաշվիլին:
«Մենք էներգետիկայի բնագավառում համագործակցելու հիանալի փորձ ունենք: Ադրբեջանի գազն ու նավթը փոխադրվում են Վրաստանի միջոցով և դրանք շատ հաջող նախագծեր են: 2013թ.-ի դեկտեմբերին ստորագրվեց 21-րդ դարի խոշորագույն եվրոպական պայմանագիր, որի համաձայն ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 45 միլիարդ դոլար: Այդ պայմանագրի իրականացման համար Վրաստանը և Ադրբեջանը համատեղ կհամագործակցեն այլ կողմերի հետ», -փետրվարի 12-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Փետրվարի 13-ին Վրաստանի Կառավարությունը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով «Գործողությունների Ծրագիր»: Շնորհանդեսին ներկա էին Կառավարության անդամներ, ոչ-կառավարական կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

«Վրաստանի օրենսդրությունը պետք է կատարելագործվի և համաձայնության բերվի եվրոպական չափանիշներին: Մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է դառնա մեր երկրի և մեր Կառավարության առաջնայնությունը: Վրաստանի կառավարությունը այդ հարցը առաջնային դաձնելու պատրաստակամություն է հայտնում: Միաժամանակ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր կօգնեն մեզ այդ գործընթացում: Առանց արտաքին օգնության Վրաստանը չի կարող այդ գործընթացն արագ իրականացնել, որն այդքան պետք է մեր երկրին»,-փետրվարի 13-ին հայտարարել է Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
«Կառավարությունը որոշում է ընդունել ընտրությունների նախաշեմին խեղդել ինքնակառավարումը և անցկացնել «ճակատային» ընտրություններ: Ազնիվ ընտրությունների մասին խոսելու հարկ չի լինում, քանի որ կառավարությունն ակտիվորեն հեռացնում է մրցակիցներին և ոչնչացնում է եղած ինքնակառավարումը: Նույն կերպ, ինչպես Իվանիշվիլին հեռացավ պատասխանատվությունից, հեռացավ վարչապետի պաշտոնից, բայց միաժամանակ շարունակում է ղեկավարել մարիոնետ Կառավարությանը, որը նա թողեց երկրին: Դա անթուլատրելի դավ է», -փետրվարի 13-ին հայտարարել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան:
Փետրվարի 13-ին Վրաստանի Կառավարությունը գյուղատնտեսության գիտահետազոտական կենտրոն ստեղծելու որոշում է ընդունել: «Կենտրոնը կաջակցի գիտական մակարդակով բոլոր այն խնդիրների լուծմանը, որոնք այսօր գոյություն ունեն գյուղատնտեսության արդյունաբերության մեջ: Այդ կենտրոնի ստեղծման շնորհիվ, խնդիրների լուծումը կհիմնվի ժամանակակից ներդրումային տեխնոլոգիաների, գյուղատնտեսության տարբեր արդյունաբերությունների ժամանակակից մեթոդաբանության ներածության վրա», -հայտարարել է գյուղատնտեսության նախարար Շալվա Փիփիան:
Փետրվարի 11-13-ին կայացել է Վրաստանի նախագահի պաշտոնական այցը Ադրբեջան: «Մենք պետություններ ենք, ազգեր. որոնք երկու երկրների համագործակցության լավ օրինակ ենք ծառայում: Այն ծրագրերը, որոնք մենք համատեղ իրականացնում ենք մեր ռազմավարական հաջողության համար շահավետ են ոչ միայն մեր երկրների համար, այլև հիանալի ապագա են ստեղծում ամբողջ շրջանի համար: Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն համագործակիցն է ոչ միայն էներգետիկայի և նավթարդյունաբերության փոխադրման բնագավառներում, այլև մշակույթի, կրթության, գիտության և երկու ժողովուրդների միջև շփման բնագավառներում: Այդ համագործակցությամբ մենք հարստացնում ենք մեր համագործակցությունը: Իհարկե գոյություն ունեն խնդիրներ տարածքային ամբողջականության տեսանկյունից և ես համոզված եմ, որ մենք ճիշտ քայլեր ենք իրականացնում այդ խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար», -Ադրբեջանում եռօրյա այցի արդյունքներն ի մի բերելով հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:
Փետրվարի 14-ին Վրաստանի Շրջանային զարգացման նախարարը հանդիպել է Վրաստանում Թուրքիայի նոր դեսպանի հետ: Թուրքիայի դեսպանը ծանոթացավ նախարարության գործունեության հետ և նշեց, որ Թուրքիան մեծ հետաքրքրվածություն ունի Վրաստանի հանդեպ: Դեսպանը նաև նշեց, որ Թուրքիան հետագայում մտադիր է ներդրումներ կատարել Վրաստանում, իսկ թուրքական շինարարական ընկերությունները ցանկություն են հայտնել մասնակցելու տարբեր տենդերների: Վրաստանի շրջանային զարգացման նախարարը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Թուրքիայի հետ և նշել, որ նախարարությունը պատրաստ է տենդերների մասին տեղեկություններ տալ բոլոր հետաքրքրված ընկերություններին:
«Ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի ընդունումը կարևորագույն գործընթաց է: Քանի որ այն նշանակում է, որ իշխանության գլխավոր ենթակառույցները խոստումներ են տվել, որ կպաշտպանեն, կհետևեն Վրաստանում մարդու իրավունքներին, և այդ ուղղությամբ կիրականացնեն հստակ քայլեր: Հիմա կարևոր է, որ մենք մինչև վերջ հետևենք այդ գործընթացին և ուշադրություն դարձնենք իրականացվու՞մ են արդյոք այդ խոստումները», -փետրվարի 14-ին հայտարարել է Եվրամիության մարդու իրավունքների հարցով հատուկ ներկայացուցիչ Թոմաս Խամերբերգը:
Փետրվարի 15-ին սկսվել է հանքաքարի արդյունահանման աշխատողների գործադուլը Բոլնիսի շրջանի Կազրեթիի գործարանում: Գործադուլին մասնակցում են 500 բանվոր: Որպես զորակցության նշան` գործադուլին միացել են մոտակա գյուղերի բնակիչներ: Աշխատողները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, գործարանում անվտանգության բարձրացում, աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև վերջերս աշխատանքից հեռացված 180 աշխատողի վերադարձ:
Վրաստանի նախագահը խուսափում է Կառավարության գործունեությանը գնահատական տալուց: «Սահմանադրության համաձայն մոնիտորինգն` երկրի Խորհրդարանի առավելությունն է: Ինչքան էլ ես ցանկանամ մեկնաբանել այս կամ այն գործողությունները, ես դա չեմ անի: Հնարավոր է, որ փիարի տեսանկյունից ես գնահատեի իրադարձությունները, բայց ես կհետևեմ Սահմանադրությանը», -փետրվարի 15-ին հայտարարել է Վրաստանի նախագահը:

«Վրաստանի Հայ Համայնք»-ի լրատվական կենտրոն «Միություն»

Այս խորագրի վերջին նյութերը