Աշխարհ

17.02.2014 09:56


Ուկրաինայում այսօրվանից ուժի մեջ է մտնում համաներումը

Ուկրաինայում այսօրվանից ուժի մեջ է մտնում համաներումը

Ուկրաինայում այսօրվանից ուժի մեջ է մտնում համաներումը, որը քրեական պատասխանատվությունից ազատում է Եվրամայդանի ցուցարարներին։ Այս մասին հայտնում է BBC.ru–ն։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները համապատասխան օրենքն ընդունելու համար պայման էին դրել ցուցարարների առաջ՝ ազատել գրաված վարչական տարածքները։
Երեկ ցուցարարները հեռացել են Կիևի քաղաքապետարանի շենքից, ինչպես նաև 4 մարզային վարչական տարածքներից։ Ատիճանաբար ազատվում է նաև Գրուշևսկու փողոցը, որը շուրջ երկու ամիս դարձել էր ցուցարարների և իրավապահների միջև բախումների գոտի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը