Աշխարհ

17.02.2014 11:47


Մահմուդ Աբբասն առաջարկում է Երուսաղեմը դարձնել Իսրայելի ու Պաղեստինի ընդհանուր մայրաքաղաք

Մահմուդ Աբբասն առաջարկում է Երուսաղեմը դարձնել Իսրայելի ու Պաղեստինի ընդհանուր մայրաքաղաք

Պաղեստինի ինքնավար մարզի ղեկավար Մահմուդ Աբբասն առաջարկել է իսրայելապաղեստինյան հակամարտության վերջնական կարգավորման համատեքստում Երուսաղեմը դարձնել Իսրայելի ու Պաղեստինի ընդհանուր մայրաքաղաք։ Այդ մասին հաղորդում է «Associated Press»-ը։

Ըստ Աբբասի մտահղացման՝ Արևելյան Երուսաղեմը պետք է դառնա Պաղեստինի մայրաքաղաքը՝ միաժամանակ լինելով բաց ու չբաժանված քաղաք։

«Երուսաղեմը պետք է կիսել։ Այն պետք է բաց լինի իսրայելցիների և պաղեստինցիների համար։ Սրանում է համատեղ ապրելու էությունը»,–հայտարարել է Աբբասը։

Այս խորագրի վերջին նյութերը