«Հըզբոլլահի» առաջնորդ. «Սիրիայում ահաբեկիչների ջախջախումը ժամանակի խնդիր է»
Սիրիայում ահաբեկիչների և կրոնական ծայրահեղականների ջախջախումն անխուսափելի է և ժամանակի խնդիր։ Այս մասին հայտարարել է լիբանանյան շիական «Հըզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրուլլահը։ Տեղական հեռուստաալիքներով հեռարձակվող ելույթում նա հասկացրել է, որ կամավորական լիբանանյան շիաները պայքարելու են մինչև լիակատար հաղթանակ սիրիական բանակի կողմից։ Նասրուլլահը ժխտել է իր ընդդիմախոսների այն փաստարկը, թե շիական ջոկատների դուրսբերումը Սիրիայից կբերի ահաբեկչությունների դադարեցման Բեյրութում։
«Լիբանանը մեր ջոկատների՝ բախմանը միջամտելուց շատ ավելի վաղ էր դարձել ֆանատիկոսների թիրախ,– նշել է նա,–մենք չենք կարող թույլ տալ «Ան–Նուսրային» և «Իսլամական պետությանը» վերահսկողություն հաստատել Սիրիայում, քանզի դա նրանց անխուսափելիորեն բների Լիբանան, որից կտուժեն բոլոր քաղաքական ուժերը և կրոնական համայնքները»,–ընդգծել է նա։ Նրա խոսքերով՝ ծայրահեղականների հաղթանակը Սիրիայում հարևան երկիրը կվերածի «երկրորդ Աֆղանստանի»։ «Հըզբոլլահի» առաջնորդը կոչ է արել երկրում ձևավորված կոալիցիոն կառավարությանը Լիբանանում ահաբեկչությանը հակազդելուն լուրջ ուշադրություն դարձնել։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։