Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանն ինչքան խոսի, այնքան ախմախություն է ասելու»
Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ Արամ Հարությունյանի հետ
–Փետրվարի 15–ին տարբեր դահլիճներում համագումարներ տեղի ունեցան։ Մեկը ԲՀԿ–ինն էր, մյուսը՝ ԵԿՄ–ինը, որին մասնակցում էր նաև Սերժ Սարգսյանը։ Ի՞նչ տպավորություններ ունեք այդ երկու համագումարներից։
–Նախ՝ պարզ երևաց, որ Երկրապահի համագումարը որևէ կապ չունի մեր ժողովրդի և անգամ ազատամարտիկների հետ։ Սերժ Սարգսյանի այն խոսքերը, թե նվնվում են և այլն, ապացուցում են՝ նա իրականությունից ընդհանրապես կտրված է, կամ իրեն այդ իրականությունը չի էլ հետաքրքրում։ Սերժ Սարգսյանը չի պատկերացնում՝ ինչ է նշանակում հանրապետության նախագահ։ Բախտի, թե իրերի բերմամբ նա հայտնվել է այդ պաշտոնին, բայց իր նպատակը մեր երկրին և ժողովրդին որևէ լավ ծառայություն մատուցելը չի, այլ ընդամենը օգտվելն այդ պաշտոնից։ Ինքն ամեն ինչին նայում է հենց այդ տեսանկյունից։ Երկրապահը Սերժ Սարգսյանի համար մի մարդկային խումբ է, որը հարկ եղած դեպքում հայտարարություն կանի կամ կմասնակցի տոկոս խփելու գործընթացին։
–Սերժ Սարգսյանը ԵԿՄ–ի համագումարում հանդես եկավ հերթական «ասուլիս»–ով, որտեղ հնչած մտքերը շատերի կողմից արդեն իսկ քննադատության են արժանացել։ Դո՞ւք ինչ կարծիք եք կազմել։
–Նրա այդ ելույթը ցույց տվեց, որ ինչ էլ անեն ռեֆերենտները, երբ Սերժ Սարգսյանը տեքստից մի քիչ կտրվում է, այնքան խայտառակություններ է ասում, որ ամեն ինչ դուրս է գալիս իր դեմ։ Նաև դա՛ է պատճառը, որ Սերժ Սարգսյանն աշխատում է լրագրողների հետ չհանդիպել, և իր «կարևոր» ասելիքները ներկայացնում է տարբեր նախարարություններում։ Սերժ Սարգսյանի ռեֆերենտների մոտ էլ արդեն «կարճ միացում» է, որովհետև ներկա վիճակում այլևս հնարավոր չէ որևէ տեքստով դա փակել։ Սերժ Սարգսյանն ինչքան խոսի, այնքան (իր տերմինով ասեմ) ախմախություն է ասելու և է՛լ ավելի խոցելի է դառնալու։ Որևէ ռեֆերենտ, որևէ քաղտեխնոլոգ չի կարող փրկել նրան։
–Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի մասի՞ն ինչ կարծիք եք կազմել։
–ԲՀԿ–ի համագումարը շատ ողջունելի է, քանի որ երևաց՝ այդ ուժը մտահոգված է, ժողովրդի հետ է և հասկացնում է, որ այս իրավիճակից միակ ելքը համախմբումն է, որը հենց ինքն էլ պատրաստ է իրականացնել։ Նաև պետք է ասել, որ մյուս դահլիճում հնչած Սերժ Սարգսյանի հայտարարություններին տրամագծորեն հակառակ կարծիք հայնտեց Գագիկ Ծառուկյանը՝ դրանով ցույց տալով, որ ԲՀԿ–ն այլևս ոչ մի կապ չունի իշխող ուժի հետ և ամեն կերպ տարանջատվել է։ Ի դեպ, նաև Եվրոպայի հայկական խորհուրդն է ողջունում համախմբումը, սփյուռքահայերի ներուժն օգտագործելու գաղափարը։ Բնականաբար, այսօր Հայաստանում ներդրումներ չեն կատարվում, որովհետև այս իշխանությանը չեն վստահում։
–Չե՞ք կարծում, որ լայն կոնսոլիդացիայի անհրաժեշտության մասին հայտարարությամբ Գագիկ Ծառուկյանը բաժանարար գիծ անցկացրեց, որի մի կողմում Սերժ Սարգսյանն է՝ իր նեղ թիմով, իսկ մյուս կողմում՝ հասարակությունն ու քաղաքական ուժերը։
–Իհա՛րկե։ Իշխանությունը որևէ կապ չունի ժողովրդի հետ, և բնական է, որ ժողովուրդն այն քաղաքական ուժերի հետ է, որոնք իշխանության «պադվալում» չեն, «հաճախորդը» չեն։ Այդ սահմանը գծված է, և ով Սերժ ու Տիգրան Սարգսյանների փոխարեն կքննադատի ԲՀԿ–ին և ՀԱԿ–ին, հաստատ հաճախորդ է կամ հավակնում է հաճախորդ լինել։ Գագիկ Ծառուկյանը հասկացրեց նաև, որ համախմբման միջոցով է հնարավոր իշխանափոխություն անելը, ի դեպ՝ անցնցում, որովհետև Հայաստանն այլ ռեսուրս չունի։ Բացի դա, համոզված եմ, որ մարտի 1–ով նախագահ կարգված Սերժ Սարգսյանը նման երկրորդ փորձը երբեք չի անի։ Անգամ նույն ոստիկանությունը, բանակը և, ընդհանրապես, բոլորը դժգոհ են երկրից, ու կապ չունի, որ վերևներում նստածները Սերժ Սարգսյանին «բոլշևիկ» են ասում։ Բոլո՛րը դժգոհ են՝ լինի ձեռներեց, քաղծառայող, թե այլ խավ։ Չկա՛ որևէ մի խավ, որ այս իշխանությունից գոհ լինի։ Հետևաբար, այսօրվա իշխանությունը մարդկանց մի խումբ է, որը շատ արագ փախնելու է։ Թեև շատ լավ կանեն՝ քաղաքական ուժերի և ժողովրդի հետ համախմբվեն և գոնե ապահով ծերություն ունենան, հակառակ դեպքում արժանանալու են Քադդաֆիի ճակատագրին։
–Բայց մինչ այժմ Սերժ Սարգսյանի բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ նա ինքնակամ գնացողը չէ։
–Համոզված եմ, որ եթե փողոցում եղավ որոշակի զանգված՝ քաղաքական ուժերի հետ ձեռք ձեռքի տված, իշխափոխությունն ընդամենը մի քանի օրվա խնդիր է։ Դրա համար էլ ամեն ինչ անում են, որպեսզի պառակտեն։ Այսօր «անկախ» լրատվամիջոցների խնդիրը ոչ թե ցույց տալն է, որ Սերժ Սարգսյանը լավն է, այլ որ մյուսներն են վատը, և նաև՝ համախմբում հնարավոր չէ։ Սերժ Սարգսյանը վախենում է ժողովրդից. ես չեմ հիշում, որ նա առանց թիկնապահների հայտնվի ժողովրդի մեջ։ Նույնիսկ լրագրողների հետ շփվելուց է վախենում։
–Ինչո՞ւ, օրինակ, վերջերս, կանգնեցրեց շարասյունը, մեքենայից իջավ և մոտեցավ իր տան մոտ բողոքի գործողություն իրականացնողներին՝ նրանց նախատելով. «Եթե ես եմ նախագահը, ուրեմն ի՞նձ պետք է մեղադրեք»։
–Ամբողջ խնդիրը հենց դա է, որ ինքը մինչև հիմա գիտի, թե նախագահ ընդամենը նշանակում է ունենալ մի քանի լակեյներ, որոնց հետ տարբեր տեղերում պետք է քեֆ անել ու պարել։ Ինչպես նաև՝ նախագահ նշանակում է ամեն գնով՝ անգամ պետության անվտանգությունը վտանգելու գնով և օգտագործելով Հայաստանի ռեսուրսները՝ պահել իշխանությունը։ Բայց դա աշխարհում դեռ երբեք որևէ մեկին չի հաջողվել։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը