Լրահոս

17.02.2014 14:50


Համենեի.«Բանակցություններն Արևուտքի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ ոչնչի էլ չեն բերի»

Համենեի.«Բանակցություններն Արևուտքի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ ոչնչի էլ չեն բերի»

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին չի հավատում Արևմուտքի հետ միջուկային ծրագրի խնդրի բանակցությունների հաջողությանը։ Այս մասին նա հայտարարել է Թավրիզ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը։

«Նախկին և ներկա կառավարությունների որոշ ներկայացուցիչներ կարծում են, թե խնդրի կարգավորման ճանապարհը բանակցություններն են։ Ես այդպիսի լավատեսությամբ լեցուն չեմ. գտնում եմ՝ դա ոչնչի էլ չի բերի։ Միևնույն ժամանակ, ես չեմ խոչընդոտի դրանց անցկացումը»,–ասել է Համենեին։

Նշենք, որ այսօր առավոտյան Իրանի պատվիրակությունն ուղղվել է Վիեննա՝ իրանական միջուկային ծրագրի խնդրով բանակցությունների՝ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը