Լրահոս

17.02.2014 22:10


Առևանգված ինքնաթիռը վայրէջք է կատարել, երբ գրեթե վառելիք չի մնացել

Առևանգված ինքնաթիռը վայրէջք է կատարել, երբ գրեթե վառելիք չի մնացել

Աֆրիկյան «Ethiopian Airlines» ավիաընկերության օդանավը, որն առևանգվել էր երկուշաբթի, վայրէջք է կատարել Ժնևի օդանավակայանում, երբ վառելիքը 20 րոպեից պակաս թռիչքի համար էր մնում։ Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն։ Ադդիս-Աբեբայից Հռոմ ուղղվող «Boeing 767-300» օդանավի անձնակազմն ազդանշան էր տվել, որ ինքնաթիռի առևանգիչը պահանջում է իջեցնել այն Շվեյցարիայում։ Հաղորդվում է, որ ինքնաթիռը շեղվել է ուղուց, երբ գտնվում էր օդում՝ Սուդանի վրա, իսկ առաջինն օդանավի առևանգման մասին իմացել են Եգիպտոսի ավիակարգավարները։ Օդանավն ուղեկցելու նպատակով օդ են բարձրացվել շվեյցարական ռազմաօդային ուժերի կործանիչները։ բանակցություններից հետո օդանավը վայրէջք է կատարել Ժնևի օդանավակայանում։ Օդանավում գտնվող 200 մարդուց ոչ ոք չի տուժել։ Հաղորդվում է, որ «օդային ծովահենը» Եթովպիայի քաղաքացի է և Շվեյցարիայից քաղաքական ապաստան է խնդրել։ Եթովպիայի տեղեկատվության նախարար Ռեդվան Հուսսեինը հայտարարել է, որ երկրի իշխանությունը փորձում է ճշտել ենթադրվող առևանգողի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը