Այսօրվա ասուլիսին Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով նախաքննությունը չի ավարտվել, որը չի էլ նշանակում, որ այն շարունակվում է: Ալումյանը հայտնել է, որ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու քննիչի որոշումների դեմ անցյալ տարվա հոկտեմբերին դիմելով դատարան՝ հույս ունեին, որ դատարանը կիրականացնի արդարադատություն, թեև «պատկերացնում էին, թե ինչ ճնշումներ կարող են լինել».
«Դժվար է ակնկալել արդարադատություն այն անձանց նկատմամբ, ովքեր որոշակի հովանավորությունից են օգտվում»:
Դատարանը կասեցրել է Հայկ Ալումյանի դիմումի քննությունը՝ քննիչի կողմից գործի նյութերը դատարան չներկայացնելը գնահատելով որպես անհաղթահարելի ուժ՝ այդպիսով ձախողելով գործի քննությունը: Մասնագետը նշել է, որ գործի քննությունը կասեցնելու դատարանի որոշումն իրավաբանական տեսանկյունից լուրջ թերություններ ունի, այն է՝ դատարանը քննիչից պետք է պահանջեր գործի նյութերը։ Ոչ թե թողներ քննիչի հայեցողությանն ու սպասեր, մինչև նա ցանկություն հայտնի ներկայացնել դրանք: Ալումյանը գործի վերաբերյալ դիմել է Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով առաջին ատյանի դատարանի որոշումը, և ասել՝ եթե դատարանը մերժի, այդ դեպքում էլ կողմը կդիմի Վճռաբեկ և Մարդու իրավունքների եվրոպական դատարաններ:
Փաստաբանը վստահեցրել է, որ թևաթափ չեն. «Վաղ թե ուշ իրականությունը կբացահայտվի, և մեղավորները կպատժվեն»:
Հայկ Ալումյան. «Վաղ թե ուշ մեղավորները կպատժվեն»