Լրահոս

17.02.2014 16:22


Ըստ քաղաքացու հաղորդման` վարույթն իրականացնող անձն անցել է պաշտոնեական լիազորությունները

Ըստ քաղաքացու հաղորդման` վարույթն իրականացնող անձն անցել է պաշտոնեական լիազորությունները

Քաղաքացի Ա. Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Ա. Մ.-ի հաղորդման` 2013 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության մարզային քննչական բաժանմունքում քննիչի կողմից ենթարկվել է խոշտանգումների, որի ընթացքում ծեծի, բռնության ու սպառնալիքների ազդեցության տակ ստորագրել է արձանագրություններում:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը