Լրահոս

17.02.2014 17:45


Եվրախորհրդարանում մեծամասնություն կլինեն եվրաինտեգրման կողմնակիցները

Եվրախորհրդարանում մեծամասնություն կլինեն եվրաինտեգրման կողմնակիցները

Եվրաինտեգրման կողմնակից քաղաքական կուսակցություններն առավել ձայներ կստանան մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին։ Այս մասին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմփելը «La Libre Belgique» թերթին։

«Բոլոր հարցումների արդյունքում քաղաքական կուսակցությունները, որոնք կողմ են հանդես գալիս եվրոպական ինտեգրմանը, Եվրախորհրդարանի ընտրություններում կստանան ձայների մեծամասնությունը, որը, հնարավոր է, չլինի ճնշող մեծամասնություն, բայց՝ զգալի»,–ասել է Վան Ռոմփեյը։ Եվրախորհրդարանի գլխավոր խնդիրն է ընտրողների ցածր մասնակցությունը, որը կայուն անկում է ապրում վերջին 30 տարիների ընթացքում։ 2009 թվականի ընտրություններին տվյալ ցուցանիշն իջել է ռեկորդային 43.5 %-ի։ Վերլուծաբանների կարծիքով դա արտացոլում է եվրոպացիների հոգնածությունը ԵՄ ընդլայնումից։ Ըստ փորձագետների՝ ընդդիմադիր ուժերի, ազգայնական, պոպուլիստական և ծայրահեղ աջ կուսակցությունների աջակցությունը Եվրախորհրդարանում կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը