Իսպանացի ուսանողները հիվանդանոցում են հայտնվել՝ ուտելով մարիխուանայով տոնական տորթը
Իսպանական համալսարանի 11 ուսանող հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ կերել է տոնական տորթը մարիխուանայով։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ EFE գործակալությանը հղումով։ Տուժածներից մեկը հիվանդանոցում կոմայի մեջ է ընկել, սակայն որոշ ժամանակ անց նրա վիճակը լավացել է։ Բժիշկներն այն գնահատել են կայուն ծանր։ Մյուս տուժածներն արդեն դուրս են գրվել։ Գործակալության տվյալներով՝ տուժողները ծննդյան տարեդարձ էին նշում Ալֆոնսո Խել Սաբիո համալսարանում։ Տոնական նվերը դարձել էր մարիխուանայով տորթը։ Համաձայն համալսարանի պաշտոնական հայտարարության՝ բոլոր տուժածները 18-22 տարեկան ուսանողներ են. նրանցից շատերը սովորում են անասնաբուժական ֆակուլտետում։ Մոտ ապագայում համալսարանը կորոշի ուսանողների ճակատագիրը։