«ԲՀԿ համագումարը ոչ թե միայն կուսակցական, այլ ողջ հասարակությանը համախմբելու համագումար էր»
ԲՀԿ համագումարը երևի միակ համագումարն էր վերջին ժամանակների, որտեղ փորձ արվեց ոչ թե միայն միակողմանի սևացնել ամեն ինչ և հասարակությանը բաժանել յուրայինների և օտարների, այլ հստակ ցույց տալ, որ Հայաստանում ծառացած խնդիրների լուծումը հնարավոր է միայն ու միայն կոնսոլիդացիայի և համախմբման միջոցով:
Ուստի, կարելի է հստակ ասել, որ ԲՀԿ համագումարը ոչ թե միայն կուսակցական համագումար էր, այլ համընդհանուր համագումար, ողջ հասարակությանը համախմբելու համագումար:
Եվ եթե իշխանական մի շարք լրատվամիջոցներ փորձ են անում ամեն ինչ սևացնել` ամեն ինչ վերլուծելով նեղ տեսանկյունից` թե ԲՀԿ-ն դառավ ընդդիմադի՞ր, թե մնաց այլընտրանք, ԲՀԿ-ն պահանջում է իշխանությունների՞ հրաժարականը, թե միայն Կառավարության, և այլ նեղ-քաղաքական հարցեր, ապա ավելի խորը նայելու դեպքում կարելի էր տեսնել բոլորովին այլ կարևոր գործոն` համախմբման կոչը, որը ուղղված էր բոլորին, հասարակության բոլոր շերտերին:
Իսկապես այսօր անհնար է հիշել որևէ կուսակցական համագումար, որտեղ այդպիսի համընդհանուր կերպով համախմբման կոչ արվեր բոլոր-բոլորին: Եվ այս` երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու և ջանքերը համախմբելու կոչը թողած` տեսնել միայն այլընտարնք-ընդդիմություն կամ կառավարություն-իշխանություն սպեկտրը` առվազն լուրջ չէ, կամ էլ դրանից պատվերի հոտ է գալիս:
Հենց միայն թեկուզ այս տեսանկյունից միանշանակ ողջունելի է ԲՀԿ համագումարը:

Աշոտ Եսայանի ֆեյսբուքյան էջից