Աշխարհ

18.02.2014 10:48


Յագուդինը հայտարարել է, որ Պլյուշչենկոյի կողմից իր հասցեին սպառնալիքներ են հնչել

Յագուդինը հայտարարել է, որ Պլյուշչենկոյի կողմից իր հասցեին սպառնալիքներ են հնչել

Գեղասահորդ Ալեքսեյ Յագուդինն ասել էր, որ Եվգենի Պլյուշչենկոն Սոչիի օլիմպիադայում բացարձակ ոչ սպորտային վարք է դրսևորել և հաղթանակ տարել ուրիշների հաշվին։

Այս խոսքերից հետո, ինչպես «Twitter»–ում գրել է Յագուդինը, Պլյուշչենկոյի կողմից իր հասցեին սպառնալիքներ են հնչել։

«Երեկ հեռախոսազանգ եմ ստացել, խոսել եմ նաև Յանայի հետ, ինչպես որ ինձ ներկայացրեցին։ Եղել են կյանքին և ընտանիքին ուղղված սպառնալիքներ։ Եթե իմ կամ իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ ինչ–որ բան պատահի, մեղադրե՛ք Յանային և Ժենյային ու նրանց շրջապատին։ Շատ եմ ցանկանում հուսալ, որ դրանք ուղղակի հիվանդ մարդիկ էին, այլ ոչ թե նրանք»,–գրել է Յագուդինը։

Փոխարենը՝ Պլյուշչենկոյի պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան հերքել է սպառնալիքների մասին մեղադրանքը՝ Յագուդինին խորհուրդ տալով պաշտոնական հայտարարություններ անելիս գլխով մտածել. «Ի վերջո, նա արդեն մեծ տղա է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը