Լրահոս

18.02.2014 20:17


Թայլանդում ցուցարարների հետ բախման ժամանակ ոստիկան է մահացել

Թայլանդում ցուցարարների հետ բախման ժամանակ ոստիկան է մահացել

Ցուցարարների հետ բախման ժամանակ Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկի կենտրոնում ոստիկան է մահացել, ևս երկուսը վնասվածքներ է ստացել։ Թայլանդի ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել կառավարության շենքի մոտ ցուցարարներին ցրելու ժամանակ։ Ավելի վաղ ոստիկանությունը կալանքի տակ է առել Ժողովրդավարական բարեփոխումների ազգային կոմիտեի առաջնորդներից մեկին՝ Բանգկոկում ցույցերի կազմակերպչին։ Մայրաքաղաքի կենտրոնում և երկրի հյուսիսում իրավապահները բերման են ենթարկել ավելի քան 100 ցուցարարի։ Ներկայումս Բանգկոկի փողոցներում գործում է մոտ 15 հազար ոստիկան։

Փետրվարի սկզբին ընդդիմադիրները բողոքի ցույցեր էին սկսել, որոնց հիմնական նպատակներից մեկն էր վարչապետ Յինգլակ Չինավաթին թույլ չտալ՝ կատարելու իր պաշտոնական լիազորությունները։ Չինավաթը ստիպված էր աշխատել Պաշտպանության նախարարության շենքում։ Անցյալ ուրբաթ ոստիկանությունը մաքրել էր բարիկադներից կառավարական շենքի մոտակայքը։ Սակայն բողոքարարները նորից կառուցեցին դրանք։ Այս մասին փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը՝ «Ռոյթերին» հղումով։

Այս խորագրի վերջին նյութերը