ԵՀՄՖ հայտարարությունը Համահայկական Ազգային Ճակատի հիմնադիր անդամների անդամակցության գործընթացի ավարտման վերաբերյալ
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի 15-րդ հոբելյանական համագումարի ժամանակ հայտարարվեց Հայաստանի վերածնման` տնտեսության վերականգման, արտաքին և ներքին քաղաքականության մեջ իշխանության վարած կործանիչ քայլերի շտկման համար Համահայկական Ազգային Ճակատ /այսուհետ ՀՀԱՃ/ հիմնադրելու մասին: Հաջորդ ամիսների ընթացքում` որպես ՀՀԱՃ-ի հիմնադիր անդամ, գրանցվեցին մի քանի ընդդիմադիր կուսակցություններ, տասյնակ հասարակական կազմակերպություններ, քաղաքական և հասարակական գործիչներ ու ակտիվ անհատներ՝ Հայաստանից և եվրոպական բազմաթիվ երկրներից:
ԵՀՄՖ-ն` որպես ՀՀԱՃ-ի հիմնադիր կազմակերպիչ, մտադիր է մինչև մարտի մեկն ավարտել հիմնադիր անդամների գրանցումը: Համահայկական Ճակատի դռներն ապագայում ևս բաց են լինելու համագործակցության պատրաստ կազմակերպությունների և անհատների առաջ` որպես ոչ հիմնադիր անդամներ: Համահայկական Ազգային Ճակատը ս.թ. մարտ ամսից սկսում է Հայաստանի Վերածնման և Բարգավաճման Հիմնադրամի ստեղծման աշխատանքները: Այն զբաղվելու է ներդրումային ծրագրերի համար սփյուռքահայ և օտարերկրյա ընկերությունների ներգրավման աշխատանքներով: Եվրոպական, ռուսական և բոլոր այլ տարածաշրջանների հայկական ու օտարերկրյա ընկերությունները հրավիրվելու են մասնակցելու Հայաստանի տնտեսության վերածնման և վերականգման աշխատանքներին: Հիմնադրամը ֆինանսավորվելու է հայաստանյան և արտերկրի խոշոր ու միջին գործարարների կողմից, իսկ տրամադրված գումարները ներգրավվելու են բացառապես տվյալ գործարարների ներկայացրած ու նրանց հետաքրքրող ներդրումային ծրագրի մեջ: Համանման աշխատանքների իրականացման համար, որպես առաջին քայլ, ՀՀԱՃ-ը ժողովրդական լայն մասսաների աջակցությամբ հասնելու է կառավարության հրաժարականին՝ ստիպելով նախագահին օգտագործել Սփյուռքի և Հայաստանի ներուժը` կազմելու Ազգային Համաձայնության ժամանակավոր Կառավարություն՝ ներգրավվելով բարձր մասնագիտական որակ, արտերկրում և Հայաստանում համապատասխան աշխատանքային փորձ ունեցող մասնագետների: Հայաստան են հրավիրվելու այն անձինք, որոնք ցանկանում են մասնակցել երկրի վերականգման աշխատանքներին: Համահայկական Ազգային Ճակատը ակնկալում է ՀՀ նախագահի կողմից մեր կատարած և կատարելիք հսկայածավալ աշխատանքների ըմբռնում, կարևորության գիտակցում և հուսով է հանդուրժողականության մթնոլորտում կատարել այն անարյուն իշխանափոխությունը, որի շուրջ ընդունվել է հայտարարություն ԵՀՄՖ-ի համագումարի ընթացքում: ԵՀՄՖ-ն և Համահայկական Ազգային Ճակատի պատասխանատուները կարծում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կհասկանա և ամբողջովին կընկալի պահի պատմական կարևորությունը և այն մոտեցումը, ըստ որի սփյուռքի ու Հայաստանի ակտիվ հայությունը ձգտում է ամբողջովին միանալ Հայաստանի փրկության ծրագրին` շտկել տնտեսության և արտաքին ու ներքին քաղաքական կյանքում ցույց տված անդարձելի սխալներն ու ճակատագրական բացթողումները` միաժամանակ կողք թողնելով անձնական և կենցաղային հետաքրքրությունները:
Իշխանափոխության երկրորդ փուլը իր մեջ կպարունակի Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը, որոնք պետք է անցկացվեն Ժամանակավոր Կառավարության վերահսկողության ներքո և լինեն հիրավի արդար ու թափանցիկ:
Համոզված ենք, որ վերոհիշյալ ուղով` սահմանադրական ճանապարհով հնարավոր կլինի Հայաստանում իրականացնել ԵՀՄՖ-ի համագումարի բանաձևում հայտարարված անցնցում և անարյուն իշխանափոխությունը` որպես այսօրվա համատարած քաղաքական, տնտեսական, մշակութային ու հոգևոր ճգնաժամից փրկության ելք:

ԵՀՄՖ նախագահություն