Սաուդյան Արաբիան մեղադրել է Սիրիայի ղեկավարությանը «Ժնև–2»–ի տապալման համար
Սաուդյան Արաբիան մեղադրել է Սիրիայի ղեկավարությանը «Ժնև–2»–ի տապալման համար, որն ուղղված էր Սիրիայում երեք տարի տևող բախման կարգավորմանը։ Տապալման պատասխանատուն, պաշտոնական Էր–Ռիյադի խոսքերով, Դամասկոսն է, որը «զիջողականություն չի ցուցաբերել», ինչպես նաև փորձել է շեղել կոնֆերանսը բուն նպատակից՝ հաստատված «Ժնև-1»-ի հանդիպմանը։
Ավելի վաղ Սիրիայի իշխանությունը բազմիցս մեղադրել է Սաուդյան Արաբիային Սիրիայի զինված ընդդիմությանն աջակցելու գործում, որը ձգտում է ուժային մեթոդներով գահընկեց անել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։