Րաֆֆի Հովհաննիսյանը լուծումը տեսնում է համընդհանուր քաղաքացիական ճակատ ստեղծելու մեջ(տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդես է եկել ազգային տարեկան ուղերձով։
–ՏիարՍերժՍարգսյանըվերջերսբեմիցասաց, որմիայնզենքովկափրկություն։ Մերժողովրդիմեծամասնություննայսհարցումհամաձայնէնրահետ: Քանիդեռուշչէ,ևտակավինչենքմոտեցելվտանգավորևանթույլատրելիքաղաքացիականպատերազմիշեմին, այսօրվամերճգնաժամին պետքէայլհամապետականլուծումգտնենք,-ասել է Ր. Հովհաննիսյանը:
Նա մեկ տարի առաջ՝ փետրվարի 18–ին տեղի ունեցած նախագահական ընտրություններն անվանել է անցյալի և ապագայի ջրբաժան, ազգային ապստամբության օր և ոչ երբեք պետական արկածախնդրության:
–Ապօրինի իշխանությունը մեկուսացնում ու վարձակալության է տալիս երկիրը:ՀՀ արտաքին քաղաքականության մեջ գերիշխում է վասալային փոխգործակցության ոճը,-հավելել է նա:
Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգին՝ «Ժառանգության» նախագահն այն որակել է օրինականացված ռեկետ.
Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը Րաֆֆի Հովհաննիսյանը տեսնում է մինչև ապրիլ համազգային կոնսոլիդացիա ձևավորել մեջ։
–Մենք բոլորին կոչ արեցինք իջեցնել կուսակցական դրոշները և ստեղծել համընդհանուր քաղաքացիական ճակատ։ Մենք դարձյալ վերահաստատում ենք, որ դա պայքարի միակ արդյունավետ միջոցն է։ Վստահ եմ, որ իրական քաղաքական ուժերը նույնպես շատ շուտով այդ համոզմանը կհանգեն,–ասել է նա։
Րաֆֆի Հովհաննիսյանը լուծումը տեսնում է համընդհանուր քաղաքացիական ճակատ ստեղծելու մեջ(տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդես է եկել ազգային տարեկան ուղերձով։
–Տիար Սերժ Սարգսյանը վերջերս բեմից ասաց, որ միայն զենքով կա փրկություն։ Մեր ժողովրդի մեծամասնությունն այս հարցում համաձայն է նրա հետ: Քանի դեռ ուշ չէ, և տակավին չենք մոտեցել վտանգավոր և անթույլատրելի քաղաքացիական պատերազմի շեմին, այսօրվա մեր ճգնաժամին պետք է այլ համապետական լուծում գտնենք,-ասել է Ր. Հովհաննիսյանը:
Նա մեկ տարի առաջ՝ փետրվարի 18–ին տեղի ունեցած նախագահական ընտրություններն անվանել է անցյալի և ապագայի ջրբաժան, ազգային ապստամբության օր և ոչ երբեք պետական արկածախնդրության:
–Ապօրինի իշխանությունը մեկուսացնում ու վարձակալության է տալիս երկիրը: ՀՀ արտաքին քաղաքականության մեջ գերիշխում է վասալային փոխգործակցության ոճը,-հավելել է նա:
Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգին՝ «Ժառանգության» նախագահն այն որակել է օրինականացված ռեկետ.
–Քաղաքացիների հետ հաշվի չեն նստում: Փոխարենը՝ օրինականացված ռեկետը ներկայացնում են որպես պատմական բարեփոխում։

7or.am