Լրահոս

18.02.2014 16:00


Սիրիական ընդդիմությունը մտադիր է մասնակցել ժնևյան բանակցությունների երրորդ փուլին

Սիրիական ընդդիմությունը մտադիր է մասնակցել ժնևյան բանակցությունների երրորդ փուլին

Ներքին սիրիական ընդդիմությունը մտադիր է ստեղծել միասնական պատվիրակություն, բացի այդ, ընդդիմությունը կարծում է, որ ցանկացած պարագայում ինքը պետք է մասնակցի ժնևյան բանակցությունների երրորդ փուլին։ Այս մասին հայտարարել է Խաղաղ փոփոխության ուժերի կոալիցիայի ներկայացուցիչ Կադրի Ջամիլը։

«Մենք կոչ ենք անում ներքին ընդդիմությանը շտապ ձևավորել իրենց պատվիրակությունը, քանի որ այն պետք է ներկա գտնվի Ժնևում բանակցությունների երրորդ փուլին։ Կադրի Ջամիլն ընդգծել է, որ պատվիրակությունը պետք է Ժնև մեկնի ցանկացած պարագայում, անկախ նրանից՝ կհրավիրեն, թե ոչ։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը