Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Բենինի դեսպանը
Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անիսեթ Գաբրիել Կոչոֆան (նստավայրը՝ Մոսկվա):
Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Կոչոֆային պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է քաղաքական երկխոսությունն ու շփումները աֆրիկյան տարածաշրջանի երկրների հետ, այդ թվում՝ Բենինի:
Զրուցակիցները երկուստեք հույս են հայտնել, որ համագործակցության զարգացմանն ուղղված իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձևավորումից հետո, փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ տնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ, համագործակցության չիրացված ներուժը հնարավոր կլինի լիարժեքորեն օգտագործել՝ ի նպաստ երկու երկրների:
Սերժ Սարգսյանը և Բենինի դեսպանը համակարծիք են եղել, որ երկկողմ կապերի ամրապնդման ևս մեկ կարևոր հարթակ է փոխգործակցությունը Աֆրիկյան միության շրջանակներում, որտեղ Հայաստանն ունի դիտորդի կարգավիճակ:
Սերժ Սարգսյանը կարևորել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի համար կենսական հարցերում Բենինի Հանրապետությունն այսուհետ ևս կպահպանի իր հավասարակշիռ մոտեցումը: