«Բերկուտը» ցուցարարներից ազատել է «Ռեգիոնների կուսակցության» գրասենյակը
Ուկրաինական «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման մարտիկները ցուցարարներից ազատել են «Ռեգիոնների կուսակցության» գրասենյակը Կիևում՝ Լիպսկոյ փողոցում։
«Ցուցարարներին հաջողվեց 20 րոպեով գրավել «ռեգիոնալների» գրասենյակի առաջին հարկը»,–հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Լեսյա Օրոբեցը։ Նրա խոսքերով՝ ցուցարարներն ուսումնասիրության համար դուրս են բերել գրասենյակից փաստաթղթերի մի մասը։ Նրանք շենքի վրա են նետել հրկիզվող նյութերով շշեր, որի պատճառով հրդեհ է բռնկվել, և այրվել է հաստատության մի մասը։ Ցուցարարները կոտրել են դռները և պատերի տեսախցիկները։ Նրանց ոչ ոք դիմադրություն ցույց չի տվել։ Գրասենյակի աշխատակիցները լքել են գրասենյակը։ Ներկա պահին ցուցարարներն անցել են Ինստիտուտսկայա փողոցի կողմը, իսկ հրշեջները հանգցնում են գրասենյակի հրդեհը։ Մինչ այդ շուրջ երկու հազար «Բերկուտի» անդամներ՝ իշխանության մոտ հազար աջակիցների օգնությամբ, Լիպսկի փողոցում հետ են մղել ցուցարարներին։ Իրավապահ մարմինները կիրառում են լուսաձայնային նռնակներ։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» –ը։

7or.am