Լրահոս

18.02.2014 18:15


Կիևում երեք ցուցարար է մահացել, յոթը մահամերձ է

Կիևում երեք ցուցարար է մահացել, յոթը մահամերձ է

Կիևում ուժայինների հետ բախման ժամանակ սպանվել է երեք ցուցարար։ Եվս յոթը մահվան շեմին է, սակայն նրանց մոտ չեն թողնում շտապ օգնության մեքենաների։ Սպաների տանն այս մասին հաղորդել է Ուկրաինայի պատգամավոր Օլեսյա Օրոբեցը «Բատկիվշինա» խմբակցությունից։ Բժիշկ Օլգա Բոգոմոլեցը, որը համակարգում է բուժակներին, երեք մահ է հաստատել։ Այս մասին գրել է «Ուկրաինսկայա պրավդան» «Twitter»–ում։ Ուկրաինայի պատգամավոր Օլեգ Մեդունիցան հայտնել է, որ սեփական աչքերով է տեսել Ուկրաինայի Գերագույն Ռադայի բժշկական կետում երկու սպանվածներին՝ բազմաթիվ վնասվածքներով։ Այս մասին փոխանցում է «Ник Вести»-ն։

Այս խորագրի վերջին նյութերը