Լրահոս

18.02.2014 18:30


Ատոմակայանի աշխատակից. «Ի՞նչ է՝ առճակատո՞ւմ են ուզում սեփական ժողովրդի հետ» (տեսանյութ)

Ատոմակայանի աշխատակից. «Ի՞նչ է՝ առճակատո՞ւմ են ուզում սեփական ժողովրդի հետ» (տեսանյութ)

Այսօր Մեծամորի ատոմակայանի հարյուրավոր աշխատակիցներ, ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, բողոքի գործողություն են իրականացրել Մարդու իրավունքների պաշտպանի կենտրոնական գրասենյակի մոտ: Նրանցից մեկն ընդգծել է, որ այսօրվա իշխանությունները տարիներ շարունակ գործադուլ են անում, այսինքն՝ չեն իրականացնում օրենքով իրենց վերապահված գործառույթները, հետևաբար, ատոմակայանի աշխատակիցներն էլ իրավունք ունեն հետևել իշխանությունների օրինակին և առնվազն աշխատել նրանց նման։

–Մենք չունենք կազմակերպիչներ. մենք բոլորս խելացի տղաներ ենք, և թե ինչ կանենք վաղը, մյուս օրը, կախված է ՄԻՊ–ի և կառավարության պատասխանից։ Երբ մեր ղեկավարներն ասում են, որ անգամ ժողովրդի 80%–ի դեմ լինելու պարագայում, միևնույն է, «զադնի չենք դնի», որովհետև իրենց ինքնաթիռը «զադնի» չունի, իսկ իրենք ինչի՞ են մտածում, որ մեր ինքնաթիռը «զադնի» կամ «ստոպ կռան» ունի։ Նրանք ի՞նչ է՝ առճակատո՞ւմ են ուզում սեփական ժողովրդի հետ։ Մեր կոլեկտիվը շատ միահամուռ կանգնած է, և մենք թույլ չենք տա, որ ինչպես մետրոյի աշխատողների գլխին սարքեցին, մեր հետ էլ նույն խաղերը խաղան,–ասել է ատոմակայանի աշխատակիցը՝ հավելելով, որ իրենց պահանջը չբավարարելու դեպքում կդիմեն արդեն պայքարի ծայրահեղ քայլերի՝ հացադուլ, նստադուլ և այլն։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը